1992 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության անդամ:
Ականավոր լուսանկարիչ, Հայ Ավետարանական համայնքի գործուն անդամ Հարրի Քունդակչյանի տեսախցիկին պատկանող պատմական այս կադրում Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացվում է Միավորված Ազգերի կազմակերպությունում, երբ Հայաստանին ողջունում են ՄԱԿ-ի նոր անդամ դառնալու առթիվ (Նյու Յորք, մարտի 2, 1992 թ.)։
Associated Press-ի եւ New York Times-ի թղթակից Հարրի Քունդակչյանի պատմական լուսանկարներից մի քանիսը, ՀՀ Նկարիչների միության սրահում ԱՀԱԸ 100-ամյակի առթիվ ցուցադրված Հայ Ավետարանական արվեստագետների աշխատանքների հետ մեկտեղ, կարող եք դիտել առցանց՝ gallery.amaa.am հասցեում գործող վիրտուալ թանգարանում։
Դիտե՛ք նաեւ՝
Հայ Ավետարանական արվեստագետների աշխատանքները ՀՀ Նկարիչների միության սրահում