Հայաստանում ԱՄՆ դեսպան Ն.Գ. Լին Թրեյսին եւ AMAA Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսեսսյանը

___

Մամուլի հաղորդագրություն

Ֆիլմը նվիրվում է ազգերի փրկության գործի նվիրյալների հիշատակին՝ ցեղասպանություն վերապրած երախտապարտ ժողովուրդների կողմից:

Մարտի 18-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի ունեցավ Man Pictures Production-ի «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի հայաստանյան առաջնախաղը։ Ներկա էին պետական այրեր, գիտնականներ, արվեստագետներ, հանրային գործիչներ։

Խաղարկային դրվագներով վավերագրական լիամետրաժ դրաման նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2021 թ. նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում՝ «Արփա» միջազգային կինոփառատոնի շրջանակում, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հովանավորությամբ։

Սա պատմություն է փրկվածների մասին: Նաեւ պատմություն այն արտասովոր մարդկանց, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն եւ ասորի ժողովուրդների բեկորներ: Մարդկային կյանքերի փրկությունն էր նրանց առաքելությունը:

Ամերիկացի ցեղասպանագետ Փոլ Լեւինը եւ այլ անկախ հետազոտողներ, ուսումնասիրելով 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ծրագրավորված եւ իրագործված ցեղասպանությունները, ներկայացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պետականորեն իրականացված հումանիտար օգնության մասին մանրամասները:

Ֆիլմի կայացմանը մեծապես նպաստել են խորհրդատուներ տարբեր աշխարհամասերից, այդ թվում՝ AMAA գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայդոստյանը, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի նախկին գիտաշխատող դոկտ. Լեւոն Ավդոյանը եւ այլ մտավորականներ։ Նկարահանման աշխարհագրությունը եւս ընդգրկուն է՝ ԱՄՆ, Գերմանիա, Իրան, Թուրքիա, Հունաստան, Լիբանան եւ Հայաստան։

Բեմադրող օպերատոր Աշոտ Մկրտչյանի եւ պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի մամուլի ասուլիսը

Ականավոր հայ բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի խոսքը

Պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը ներկայացնում է ստեղծագործական կազմը

Պրեմիերայից հետո դեսպան Թրեյսին պատասխանեց լրագրողների հարցերին

Դեսպան Լին Թրեյսին եւ պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը

AMAA գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը ֆիլմի մասին

Ավստրալիայի Հայ Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ վեր. Գրիգոր Յումուշաքյանի կարծիքը

Pin It on Pinterest