Շիրակի պետական համալսարանի պաշտոնական էջը հաղորդում է.

Այսօր Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Երվանդ Սերոբյանի եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը՝ ի դեմս Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարեն Մանուկյանի, կնքեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրով նախատեսվում է գործընկերային հարաբերություններ հաստատել եւ համագործակցել կրթական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում։

Կողմերի համագործակցության հիմնական ուղղություններ են նախանշվել․

  • ՇՊՀ-ում եւ AMAA-ի Գյումրու գրասենյակում համատեղ կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված քննարկումների կազմակերպում
  • AMAA-ի Գյումրու գրասենյակում ՇՊՀ ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում
  • Սոցիալական աշխատանքի պրակտիկ փորձի ներկայացում ՇՊՀ սոցիալական աշխատանք բաժնի ուսանողներին
  • AMAA-ի Գյումրու գրասենյակի աշխատակազմի եւ կամավորների համար մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում ՇՊՀ դասախոսների կողմից
  • Համատեղ կրթական, գիտահետազոտական ուղղվածության դրամաշնորհային ծրագրերի իրականացում։

 

Pin It on Pinterest