Մինչեւ 2022 թ.-ի վերջ, Արցախը տոնելու նոր նախագիծ կունենա. ավելի քան 200 երեխա կկարողանա անվճար վայելել իր «երկրորդ տունը» Ստեփանակերտի Թումանյան փողոցում։

Ժամանակակից մանկապարտեզը, որը նախագծվել է Հայաստանի առաջատար ճարտարապետների կողմից, ծառայելու է՝ արդիական մեթոդներով կրթելու եւ զարգացնելու մատաղ սերնդին, որը մի օր ժառանգելու է հայրենի հողը:

AMAA-ն շարունակում է վաղ տարիքից հայ անհատին համակողմանիորեն կրթելու իր առաքելությունը:

Մարտակերտում, Ասկերանում ու Շուշիում նմանատիպ նախաձեռնություններից հետո «Մանգիկյան» նոր մանկապարտեզը կլինի AMAA-ի չորրորդ նախադպրոցական ծրագիրն Արցախում։

Արցախի կողքին լինելու մեր վճռականությունն ավելի մեծ է, քան երբեւէ, հատկապես այս դժվարին ժամանակներում։

Ճիշտ ժամանակն է՝ շենացնել մեր պապենական հողերը։

Pin It on Pinterest