Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական աշխատող:

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Համագործակցել ծրագրի շրջանակներում նախապես ընտրված սամհանամերձ համայնքների տարբեր կառույցների հետ սոցիալապես խոցելի ընտանիքներին նույնացնելու նպատակով
  • Շահառու ընտանիքների հետ համատեղ մշակել եւ/կամ աջակցել Անհատական զարգացման պլանների մշակմանը եւ կազմակերպել սոցիալական աշխատանք ընտանիքների հետ՝ հիմնվելով նշված պլանի վրա
  • Կազմակերպել սոցիալապես խոցելի ընտանիքների Անհատական զարգացման պլանի իրականացումը
  • Կազմակերպել անհատական խորհրդատվություն խոցելի ընտանիքների համար
  • Համագործակցել համայնքում երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող պետական եւ ոչ պետական կառույցների հետ, մասնակցել ոլորտային հանդիպումներին
  • Իրականացնել տնայցեր շահառու ընտանիքներ, կատարել շաբաթական հեռախոսազրույցներ
  • Իրականացնել մարզային այցելություններ, գործընկեր կառույցների հետ մշակել եւ կազմակերպել կարողությունների եւ կյանքի հմտությունների զարգացման դասընացներ, մոնիթորինգային այցեր
  • Կազմել եւ անմիջական ղեկավարին ներկայացնել ամսական եւ շաբաթական հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Բարձրագույն կրթություն հետեւյալ ոլորտներից որեւէ մեկում՝ սոցիալական աշխատանք (ցանկալի է) կամ սոցիոլոգիա, մանկավարժություն, հոգեբանություն, իրավաբանություն
  • Երկու տարվա աշխատանքային փորձ սոցիալական, զարգացման ծրագրերի ոլորտում
  • Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հետ աշխատանքի փորձ
  • Համակարգչային հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel եւ PowerPoint
  • Անգլերենի գերազանց իմացությունը ցանկալի է Հայաստանի երեխաների պաշտպանության, կրթության եւ սոցիալական ոլորտների իմացություն
  • Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու եւ պահպանելու կարողություն
  • Ներկայացման հմտություններ
  • Ստեղծագործ եւ նորարարական մտածողություն
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
  • Ազնվություն եւ վստահելիություն
  • Խանդավառություն
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
  • Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
  • Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
  • ​Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
  • ​Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ
  • ​Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ​
  • ​Նախաձեռնելու կարողություն
  • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ ք.Երեւան, Բաղրամյան 18
Երկուշաբթի-ուրբաթ (ժ. 09.00-17.00)
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը, նախորդ գործատուների կողմից տրված երաշխավորագիր-նամակները եւ հարակից այլ փաստաթղթեր astghik.hovhannisyan@amaa.am, lusine.ohanyan@amaa.am եւ narek.tutkhalyan@amaa.am էլ.փոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ 14.05.2022
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 14.06.2022
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։
ԷԼ. ՀԱՍՑԵՆԵՐ astghik.hovhannisyan@amaa.am
lusine.ohanyan@amaa.am
narek.tutkhalyan@amaa.am

 

Pin It on Pinterest