Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական աշխատող:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
- Համագործակցել ծրագրի շրջանակներում նախապես ընտրված սամհանամերձ համայնքների տարբեր կառույցների հետ սոցիալապես խոցելի ընտանիքներին նույնացնելու նպատակով
- Շահառու ընտանիքների հետ համատեղ մշակել եւ/կամ աջակցել Անհատական զարգացման պլանների մշակմանը եւ կազմակերպել սոցիալական աշխատանք ընտանիքների հետ՝ հիմնվելով նշված պլանի վրա
- Կազմակերպել սոցիալապես խոցելի ընտանիքների Անհատական զարգացման պլանի իրականացումը
- Կազմակերպել անհատական խորհրդատվություն խոցելի ընտանիքների համար
- Համագործակցել համայնքում երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող պետական եւ ոչ պետական կառույցների հետ, մասնակցել ոլորտային հանդիպումներին
- Իրականացնել տնայցեր շահառու ընտանիքներ, կատարել շաբաթական հեռախոսազրույցներ
- Իրականացնել մարզային այցելություններ, գործընկեր կառույցների հետ մշակել եւ կազմակերպել կարողությունների եւ կյանքի հմտությունների զարգացման դասընացներ, մոնիթորինգային այցեր
- Կազմել եւ անմիջական ղեկավարին ներկայացնել ամսական եւ շաբաթական հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ
|
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
- Բարձրագույն կրթություն հետեւյալ ոլորտներից որեւէ մեկում՝ սոցիալական աշխատանք (ցանկալի է) կամ սոցիոլոգիա, մանկավարժություն, հոգեբանություն, իրավաբանություն
- Երկու տարվա աշխատանքային փորձ սոցիալական, զարգացման ծրագրերի ոլորտում
- Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հետ աշխատանքի փորձ
- Համակարգչային հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel եւ PowerPoint
- Անգլերենի գերազանց իմացությունը ցանկալի է Հայաստանի երեխաների պաշտպանության, կրթության եւ սոցիալական ոլորտների իմացություն
- Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու եւ պահպանելու կարողություն
- Ներկայացման հմտություններ
- Ստեղծագործ եւ նորարարական մտածողություն
|
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ |
- Ազնվություն եւ վստահելիություն
- Խանդավառություն
- Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
- Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
- Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ
- Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Նախաձեռնելու կարողություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
- Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
|
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ |
ք.Երեւան, Բաղրամյան 18
Երկուշաբթի-ուրբաթ (ժ. 09.00-17.00) |
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ |
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից |
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը, նախորդ գործատուների կողմից տրված երաշխավորագիր-նամակները եւ հարակից այլ փաստաթղթեր astghik.hovhannisyan@amaa.am, lusine.ohanyan@amaa.am եւ narek.tutkhalyan@amaa.am էլ.փոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։ |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ |
14.05.2022 |
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ |
14.06.2022 |
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում: |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ |
Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։ |
ԷԼ. ՀԱՍՑԵՆԵՐ |
astghik.hovhannisyan@amaa.am
lusine.ohanyan@amaa.am
narek.tutkhalyan@amaa.am |