Հունիսի 30-ի երեկոյան, հիմնանորոգումից հետո տեղի ունեցավ AMAA-ի Երեւանի կենտրոնական գրասենյակի բացման արարողությունը (Մ. Բաղրամյան 18):

Ներկա էին AMAA-ի եւ Հայ Ավետարանական եկեղեցու բարձրաստիճան ղեկավարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հյուրեր հարեւան կազմակերպություններից:

Բաղրամյան-18 շենքը քաղաքի գեղեցիկ շինություններից է, սակայն ժամանակի ընթացքում, բնականաբար, թե՛ շենքի ներսում, թե՛ մուտքի մոտ փոփոխությունների կարիք առաջացել էր:

Շնորհավորելով ներկաներին՝ AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանն ընդգծեց, որ AMAA-ը միշտ է կարեւորել աշխատանքային հարմարավետ պայմանների առաջնահերթությունը, աշխատանքային բարոյահոգեբանական առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, ուստի եւ ձեռնամուխ է եղել հիմնանորոգման աշխատանքներին, որոնք շարունակվեցին գրեթե մեկ տարի եւ ծախսվեց 300 հազար դոլար: Այս ամենը կնպաստի կոլեկտիվում ստեղծագործական մթնոլորտի կայացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Հիմնանորգման ընթացքում գրասենյակի աշխատակիցների կրած ժամանակավոր անհարմարությունները մոռացվեցին, երբ նրանք մտան նոր ու արդիական ձեւավորմամբ, գեղեցիկ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան աշխատասենյակներ:

Այնուհետեւ պրն Զավեն Խանջյանն ու AMAA-ի նախագահ Նազարեթ Դարակջյանը իրենց տիկնանց հետ միասին ժապավենը կտրելուց հետո նախասրահում հյուրերի հետ միասին ծանոթացան AMAA-ի նորացված տարբերանշանին: Հյուրերը շրջայց կատարեցին շենքում, ծանոթացան կատարված աշխատանքներին, ընդհանուր կահավորվածությանը, շնորհավորեցին AMAA-ի ղեկավարներին ու աշխատակիցներին եւ նկատեցին, որ ամեն բան գեղեցիկ է, նրբաճաշակ, հետաքրքիր եւ արդյունավետ աշխատանքի տրամադրող:

Միջոցառումն ուղեկցվում էր հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի քառյակի կատարումներով:

Ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն:

AMAA-ի մամուլի բաժին

Pin It on Pinterest