Հուլիս ամսվա ընթացքում կրթության մանագետ եւ խորհրդատու Սալբի Ներսեսսյանը սեմինար-հանդիպումներ ունեցավ AMAA-ի Գյումրու, Վանաձորի եւ Ստեփանավանի գրասենյակների 52 աշխատակիցների եւ ծառայողների հետ։ Սեմինարները նվիրված էին «Ճանաչիր ինքդ քեզ» (Ծանիր զքեզ) եւ «Լինել ուսուցանվող անձ» թեմաներին։
«Ճանաչիր ինքդ քեզ» սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց, թե ինչու է կարեւոր ճանաչել սեփական անձը, ինչպես է այն զարգանում, ինչ դեր են խաղում մարդու գենետիկան, բնությունը, դաստիարակությունն ու սոցիալական, շրջակա գործոնները։ Ի՞նչ է տեղի ունենում այս բոլորի հատման կետերում եւ վերջապես որո՞նք են ինքնագիտակցության հիմնական եւ գլխավոր ոլորտները:
Մանրամասն ներկայացվեց նաեւ «Ջոհարիի պատուհանը» տեսությունը, որը որպես գործիք օգտագործելով՝ մասնակիցները հնարավորություն ունեցան ինքնաճանաչման վարժություն կատարել եւ ստացան խորհրդատվություն:
Սեմինարը հագեցած էր այդ եւ այլ գործնական վարժություններով, ակտիվ հարց ու պատասխանով:
«Լինել ուսուցանվող անձ» խորագրով դասընթացի ընթացքում Տկ․ Ներսեսսյանը խորապես անդրադարձավ անձի ուսուցանվող լինելու կարեւորությանը։
Թեմայի ներկայացման մեջ հատկապես տպավորիչ էր աստվածաշնչյան հայտնի «Սերմնացանի առակը», որի ներկայացումից եւ վերլուծությունից հետո մասնակիցներից յուրաքանչյուրն իրեն գտավ այդ առակի որեւէ հատվածում։
Սեփական աճով չզբաղվող մարդը նման է շարժման մեջ չգտվնող ջրի՝ ճահճացած եւ նեխման վտանգի մեջ։ Մարդը, ով ձգտում է աճելու եւ կատարելագործվելու, նա հույս է ճառագում, եւ շրջապատը ձգտում է դեպի նա։
Մասնակիցները փորձում էին հասկանալ, արդյոք իրենց կարելի՞ է համարել ուսուցանվող։ Տիկին Սալբի Ներսեսսյանն այս հարցին եւս պատասխանեց՝ մասնակիցներին տալով թեստային աշխատանք։
Դասընթացի ավարտին նա մասնակիցներին մարտահրավեր տվեց՝ «հաջորդ օրվանից կատարել քայլել ուսուցանվող անձ լինելու համար»։ Մարտահրավերն ամբողջացվեց մասնակիցներին տրամադրված «Ուսուցանվող լինելու գործողության ծրագիր» թերթիկների տրամադրմամբ, որտեղ մասնակիցները գրեցին գործողություններ, որոնք նախատեսում են կիրառել դասընթացի ավարտից հետո։
Նման սեմինար-հանդիպումների միջոցով իր աշխատակազմի ինքնազարգացումն ու շարունակական աճը ռազմավարական նշանակություն ունի АМАА-ի համար, որի նպատակը մեկն է․ մեր արհեստավարժ մասնագետների եւ որակյալ ծառայությունների միջոցով բարձրացնել հայ հասարակության կյանքի որակը։