Սեպտեմբերի 17-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշմամբ հիշատակվում է որպես Բուժառուի անվտանգության օր։
Այս տարվա արշավը եւս դեղորայքային անվտանգության թեմայի շրջանակում է՝ «Դեղորայք՝ առանց վնասելու»։
Դեղորայքի սխալ օգտագործման հասցրած վնասը կազմում է բժշկական օգնության կանխարգելելի ընդհանուր վնասի 50%-ը:
Աշխարհում 42 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր առողջապահական ծախսերից կարելի է խուսափել, եթե կանխվեն դեղորայքային սխալները:
ԱՀԿ-ն առաջարկում է բժշկական խնամք իրականացնողներին եւ բուժառուներին հետեւյալը.
բժշկական խնամք իրականցնողներին՝
— իմանալ (ճանաչեք դեղորայքը),
— ստուգել (վստահ եղեք, որ դեղորայքը տրվում է ճիշտ բուժառուին, ճիշտ դեղորայք, ճիշտ ճանապարհով, ճիշտ չափաքանակով, ճիշտ տեւողությամբ),
— հարցնել (վստահ եղեք, որ բուժառուն հասկացավ նշանակումը),
բուժառուներին՝
— իմանալ (ճանաչե՛ք Ձեր դեղամիջոցը),
— ստուգել (ճշտե՛ք չափաբաժինը եւ ժամկետները),
— հարցնել (բոլոր անհասկացողությունները ճշտե՛ք բժշկական խնամք իրականացնող մասնագետի հետ)։
Հիշեցնենք, որ AMAA-ի Երեւանի Այնիլյան կլինիկայի դեղատունը գործում է ավելի, քան 20 տարի։ Դեղատան գործունեությունը կազմակերպում է դեղագետ Շուշան Խաչատուրյանը։
Դեղագետը անհրաժեշտ դեղորայք տրամադրում է AMAA-ի տարբեր ծրագրերի շահառուներին թերապեւտի կամ մանկաբույժի ցուցումով, մատչելի ներկայացնում դեղորայքի ընդունման հետ կապված զգուշացումները, հավաստիանում, որ նշանակումը հասկանալի էր բուժառուի կողմից։
Բուժառուի անվտանգությունն առանցքային է AMAA-ի բժշկական թիմի համար։
Գոռ Հովհաննիսյան
Մանկաբույժ, կանխարգելիչ բժշկության մասնագետ