Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է համակարգչային մասնագետ Վանաձորի իր գրասենյակի Ցերեկային կենտրոնում աշխատելու նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները,
  • Իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում եւ ծրագրային սպասարկում,
  • Ցանցային մալուխների անցկացում
  • Իրականացնել համակարգիչների, տպիչ եւ պատճենահանման սարքավորումների տեղադրում եւ ծրագրային սպասարկում,
  • Համակարգչի խափանման պատճառի հայտնաբերում եւ արագ կարգավորում
  • Ցանցի խնդիրների հայտնաբերում եւ կարգավորում
  • Հետեւել համակարգիչների, տպիչ եւ պատճենահանման սարքավորումների անխափան աշխատանքին։
  • Ցերեկային կենտրոնի սաներին դասավանդել համակարգչային գիտելիքներ, հմտություններ
  • Անհրաժեշտության դեպքում առարկայի դասավանդման օրացույցային ծրագրի մշակում
  • Առարկայի դասավանդման մեթոդաբանությանը տիրապետում
  • Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ եւ վերջնական գնահատում թեստավորման եւ դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում եւ գրառումների կատարում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
  • 1 տարվա աշխատանքային փորձ դասավանդման եւ տեխնիկական ոլորտում ցանկալի է
  • Ցանցային բազային գիտելիքների իմացություն
  • Տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն,
  • Նոր տեխնոլոգիաներին արագ տիրապետելու կարողություն
  • Անգլերենի լավ իմացությունը ցանկալի է
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
  • ​Ազնվություն եւ վստահելիություն
  • Խանդավառություն
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
  • Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
  • Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
  • ​Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
  • ​Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ
  • ​Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ​
  • ​Նախաձեռնելու կարողություն
  • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ շաբաթական 3 օր, ժ. 13.00-17.00
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը

irina.chakhoyan@amaa.am

christina.simonyan@amaa.am astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ 22.09.2022
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 22.10.2022

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։

 

Pin It on Pinterest