Այսօր Օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրն է

Օստեոպորոզը ոսկրային համակարգի քրոնիկ հիվանդություն է, որի հետեւանքով ոսկորները դառնում են ավելի փխրուն, բարձրանում է դրանց կոտրվելու ռիսկը:

Օրվա գլխավոր նպատակն է տեղեկատվություն տարածել հիվանդության եւ դրա կանխարգելման կարեւորության մասին: Օստեոպորոզի դեմ պայքարը ներկայումս խնդիր է ամբողջ աշխարհում, բացառություն չէ նաեւ Հայաստանը, ըստ Օստեոպորոզի Միջազգային ֆոնդի տվյալների՝ յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ առաջանում է օստեոպորոզով պայմանավորված կոտրվածք, որը հանգեցնում է հաշմանդամության եւ նույնիսկ, դառնում է մարդու մահվան պատճատ:

Օստեոպորոզը համարվում է «համր» հիվանդություն, չունի ակնհայտ ախտանշաններ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ռիսկի գործոններին։ Ռիսկի ընդհանուր գործոնները ներառում են՝

  • Օստեոպորոզի զարգացումն արագացնող դեղամիջոցներ, (ստերոիդներ) ամենօրյա երկարատեւ օգտագործում,
  • Օստեոպորոզի կամ ազդրի կոտրվածքի ժառանգականություն (ծնողից փոխանցում)
  • Վաղ դաշտանադադար,
  • Կալցիումի քիչ չափաբաժնի ընդունում, արեւի ճառագայթների պակաս,
  • Նորմայից ցածր քաշ (երբ մարմնի զանգվածի ինդեքսը 19-ից ցածր է),
  • Նստակյաց կյանք (ֆիզիկական քիչ ծանրաբեռնվածություն)։

Միջազգային ուսումնասիրություններով, 50 տարեկանից հետո օստեոպորոզով պայմանավորված կոտրվածք ունի յուրաքանչյուր 5-րդ տղամարդը: ՀՀ-ում կոտրվածքներով մարդկանց 40 տոկոսը չի դիմում բժշկական մասնագիտացված օգնության, ընդ որում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, մեզ մոտ եւս այս հիվանդությունն առավել հաճախ հայտնաբերվում է օստեոպորոզի կրկնակի կոտրվածքի դեպքում:

Օստեոպորոզի ռիսկի խմբում գտնվող բուժառուներին պարտադիր կարգով տարեկան մեկ անգամ առաջարկվում է դենսիտոմետրիա: Դենսիտոմետրիան օստեոպորոզի ախտորոշման ոսկե ստանդարտ է: Հաշվի են առնվում ողնաշարի եւ կոնքազդրի տվյալները: Դենսիտոմետրիա կատարելուց առաջ վերոնշյալ գործոններն ունենալու դեպքում խորհուրդ է տրվում անցնել FRAX թեստավորում։ Սա օնլայն գործիք է, որտեղ, ներմուծելով Ձեր պարամետրերը, կարող եք տեսնել, ունե՞ք անհրաժեշտություն կատարելու դենսիտոմետրիա։

 

ՕՍՏԵՈՊՈՐՈԶԻ ԵՎ ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Օստեոպորոզի կանխարգելումը ներառում է ճիշտ սննդակարգ հասակում եւ ոսկրային զանգվածի կորստին նպաստող դեղորայքի օգտագործումից խուսափում։ Օստեոպորոզ ունեցողների մոտ կոտրվածքների կանխարգելման համար անհրաժեշտ է լավ սննդակարգ, վարժություններ եւ վայր ընկնելուց խուսափում։

Օստեոպորոզի ռիսկի գնահատման համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։

Պահպանեք Ձեր առողջությունը, քանի որ այն թանկ պարգեւ է․ հիվանդությունների մեծ մասը հնարավոր է կանխարգելել, բայց հնարավոր չէ հիմնական բուժել։

Pin It on Pinterest