Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի (ՇԴ) դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը մի վիճակի մասին, որով ամբողջ աշխարհում ամեն օր ապրում են միլիոնավոր մարդիկ:
Ըստ էության, ՇԴ-ն վերաբերում է ինսուլին կոչվող հորմոնի անհրաժեշտ քանակություն արտադրելու օրգանիզմի կարողությանը (կամ դրա բացակայությանը)՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վերահսկելու համար:
Շատ կարեւոր է, որ շաքարային դիաբետով մարդիկ գրագետ վերահսկեն իրենց վիճակը, որը կօգնի նվազեցնել եւ խուսափել երկարաժամկետ բարդություններից։ Չնայած այս ոլորտում վերջին տարիներին հսկայական առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ, կենսականորեն կարեւոր է, որ իրազեկման աշխատանքները շարունակվեն՝ ապահովելու համար, որ հիվանդ մարդիկ կարողանան հնարավորինս նորմալ կյանքով ապրել:
АМАА-ի Այնիլյան կլինիկայում հետազոտվող եւ շեղված ցուցանիշներ ունեցող բուժառուների շրջանում կատարվում է նաեւ A1C եւ գլյուկոզայի որոշում մեզում։ Դրական արդյունք ունեցողները կլինիկայում անցնում են ուլտրաձայնային հետազոտություն, օգտվում թերապեւտի ծառայություններից եւ ստանում համապատասխան հսկողություն։