Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանին։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, AMAA-ի Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը եւ Ընկերակցության ռազմավարական նախաձեռնությունների բաժնի ղեկավար Լուսինե Օհանյանը։
AMAA-ի ներկայացուցիչները շնորհավորել են Կառավարության ղեկավարին նշանակման առթիվ՝ հայ ժողովրդի համար կարեւոր այս ժամանակաշրջանում։
Ներկայացվել են Ընկերակցության կողմից 1995 թվականից առ այսօր իրականացված ծրագրերը, պատերազմի օրերին չընդհատված ծառայությունները եւ, չնայած պատերազմի հետեւանքով այժմ ստեղծված դժվարություններին, AMAA-ի համառ կամքը՝ կրկնապատկելու Արցախում արվող ներդրումները հանուն Արցախի հզորացման եւ մեծ ապագայի։