Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է հոգեբան, Երեւանի իր «Շող» ցերեկային կենտրոնում աշխատելու նպատակով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Ծրագրում ներգրավված շահառու ընտանիքների հոգեբանական հիմնախնդիրների բացահայտում համապատասխան թեստերի եւ դիտարկումների միջոցով:
  • Հոգեբանական հիմնախնդիրների ուսումնասիրության հիման վրա յուրաքանչյուր երեխայի, անհրաժեշտության դեպքում նաեւ ծնողի հետ աշխատանքի նախնական ծրագրի կազմում, ներկայացում թիմային քննարկմանը:
  • Հոգեբանական հիմնախնդիրների լուծման համար շահառու երեխաների եւ ընտանիքի առանձին անդամների հոգեբանական հիմնախնդիրների ուսումնասիրություն, դրանց դուրս բերում, դուրս բերված հմնախնդիրների հետ աշխատանքի մեթոդիկայի մշակում եւ իրականացում։
  • Աշխատանք շահառու երեխայի կամ ծնողի հետ բացայատված հոգեբանական հիմնախնդրի լուծման նպատակով, որը ենթադրում է
  • Տվյալ պահի հոգեբանական վիճակի գնահատում
  • Անհատական հոգեբանական խորհրդատվություն
  • Անհատական հոգեթերապիա
  • Մանկական հոգեթերապիա եւ հոգեշտկիչ աշխատանք:
  • Անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատություն կամ մասնագետի մոտ ուղղորդում:
  • Հայտնաբերված հիմնախնդիրների վերլուծություն, դասակարգում, դրանց լուծմանն ուղղված գործողությունների, համատեղ միջոցառումների, առաջարկությունների մշակում, ներկայացում թիմային քննարկմանը:
  • Յուրաքանչյուր երեխայի համար անհատական փաստաթղթերի փաթեթի կազմում եւ պարբերական վերանայում:
  • Երեխայի կամ ծնողի հետ ընթացիկ աշխատանքի արձանագրում, համակարգչային տեղեկատվական բազայի մեջ գրանցում:
  • Երեխաների եւ ծնողների հետ խմբային հանդիպումների իրականցում եւ համապատասխան գրառումների ապահովում:
  • Երեխաների եւ ծնողների հետ անհատական հանդիպումների իրականցում եւ համապատասխան գրառումների ապահովում:
  • Մասնակցություն թիմային քննարկումներին:
  • Համապատասխան հաշվետվությունների կազմում:
  • Ընտանիքների հետ ծրագրված աշխատանքի ավարտին արդյունքների վերլուծություն, ընդհանրացում, համապատասխան առաջարկություններով եզրակացության կազմում եւ ներկայացում կենտրոնի համակարգողին:
  • Մասնակցություն կենտրոնի աշխատակազմի հետ տարեկան աշխատանքային պլաններ կազմելուն:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բարձրագույն կրթություն
Հայերենի գերազանց, անգլերենի եւ ռուսերենի լավ իմացությունՀամակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS OfficeԺամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններԱռաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտությունԱնդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
    • Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
    • ​Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
    • ​Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
    • ​Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
    • ​Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին
    • ​Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
    • ​Հաղորդակցման հմտություններ
    • ​Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
    • ​Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
    • ​Վստահելիություն
    • ​Նախաձեռնելու կարողություն
    • ​Գաղտնապահություն
    • ​Ինքնավստահություն
    • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
    • Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ Երկուշաբթի-ուրբաթ ժ. 13.00-17.00
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը naira.kerobyan@amaa.am, christina.simonyan@amaa.am եւ  astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ 16.01.2023
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 16.02.2023

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։

 

Pin It on Pinterest