Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական աշխատող, Գյումրու իր գրասենյակի «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Ծրագրի չափանիշներին համապատասխան շահառու ընտանիքների հայտնաբերում, դիմումների ընդունում, տունայցերի իրականացում, առաջնայցի եւ այլ փաստաթղթերի պատշաճ եւ ընթեռնելի լրացում։
  • Թիմային քննարկման արդյունքում շահառու երեխայի ընտրություն, համապատասխան եզրակացության կազմում եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերի ապահովում։
  • Ծրագրում ներգրավված շահառու երեխայի հիմնախնդիրների (սոցիալական, տնտեսական, հոգեբանական, աշխատանքային, կրթական, դաստիարակչական, բժշկական, իրավաբանական եւ այլն) բացահայտում։
  • Հիմնախնդիրների ուսումնասիրության հիման վրա յուրաքանչյուր երեխայի համար երկրորդային գնահատման փաստաթղթի կազմում, լուծելի յուրաքանչյուր հիմնախնդրի հաղթահարմանն ուղղված, նախնական ծրագրի (միջամտության պլանի) կազմում։
  • Հիմնախնդիրների ինքնուրույն լուծման համար շահառու երեխաների եւ ընտանիքների կարողությունների, հնարավորությունների ուսումնասիրություն, առանձին անդամների ունակությունների բացահայտում, օժանդակում դրանց իրացմանը։
  • Բացահայտված հիմնախնդիրների դասակարգում, դրանց լուծմանն ուղղված գործողությունների, համատեղ միջոցառումների, առաջարկությունների մշակում, ներկայացում թիմային քննարկմանը, իսկ հաստատվելու դեպքում պատշաճ իրականացում
  • Յուրաքանչյուր երեխայի համար անհատական փաստաթղթերի փաթեթի կազմում, դեպքի վարում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում կենտրոնի կրթական ոլորտի մասնագետներից եւ հոգեբանից, ինչպես նաեւ դպրոցի մանկավարժներից եւ այլ մասնագետներից (հոգեբան, սոցիալական աշխատող, լոգոպեդ)։
  • Երեխաների եւ ծնողների հետ իրականացված ընթացիկ աշխատանքների արձանագրում համակարգչային տեղեկատվական բազայի մեջ եւ ժամանակին, գրագետ եւ պատշաճ գրանցման ապահովում
  • Երեխաների եւ ծնողների հետ խմբային հանդիպումների իրականացում եւ համապատասխան գրառումների ապահովում
  • Երեխաների եւ ծնողների հետ անհատական հանդիպումների իրականացում եւ համապատասխան գրառումների ապահովում
  • Կենտրոնում երեխաների անմիջական վերահսկում
  • Կենտրոն-ընտանիք, կենտրոն-կրթօջախ անմիջական կապի ապահովում
  • Մասնակցություն թիմային քննարկումներին
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում
  • Ընտանիքների հետ ծրագրված աշխատանքի ավարտին արդյունքների վերլուծություն, ընդհանրացում, համապատասխան առաջարկություններով եզրակացության կազմում եւ ներկայացում կենտրոնի համակարգողին։
  • Անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ, որոնք վերաբերում են բացառապես սոցիալական ծրագրերի համակարգող եւ իրականացողի պարտականություններին։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն սոցիալական աշխատողի որակավորմամբ։
  • Հայերենի գերազանց, անգլերենի եւ ռուսերենի լավ իմացություն։ Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Office
  • Ժամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ։
  • Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն
  • Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
  • Ազնվություն
  • Վստահելիություն
  • Նախաձեռնելու կարողություն
  • Գաղտնապահություն
  • Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
  • Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին
  • Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
  • Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • Ինքնավստահություն
  • Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ Երկուշաբթի-ուրբաթ ժ. 10.00-18.00
Լրիվ դրույք
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը karen.manukyan@amaa.am, tamara.snkhchyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ 07.02.2023
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 07.03.2023
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։

 

Pin It on Pinterest