AMAA-ի Գյումրու «Շող» ցերեկային կենտրոնը հրավիրում է երիտասարդներին կամավորական գործունեության՝ 7-13 տարեկան երեխաների հետ։
Դուք կարող եք ձեռք բերել՝
- մանկավարժական (մայրենի լեզու, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա), սոցիալական եւ հոգեբանական աշխատանքի փորձառություն,
- աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ հմտություններ,
- կամավորության ավարտին՝ վկայական եւ երաշխավորագիր։
Կամավորական աշխատանքը լինելու է աշխատանքային օրերին, ժամը 14.30-17.30 (գրաֆիկը կազմվում է՝ ելնելով կամավորի զբաղվածությունից)։
«Շող» կենտրոններ հաճախող երեխաներին մատուցվում են հետեւյալ ծառայությունները.
- կրթություն եւ ուսուցում (մայրենի լեզու, անգլերեն, ռուսերեն եւ մաթեմատիկա առարկաների դասընթացներ),
- սոցիալական աշխատանք (խմբային եւ անհատական հանդիպումներ),
- հոգեբանական (հոգեբանական թերապեւտիկ խմբային եւ անհատական հանդիպումներ),
- կյանքի հմտությունների եւ անձնային զարգացման դասընթացներ,
- տաք սնունդ,
- ժամանց։
Ինքնակենսագրականները (CV) ընդունվում են 17.03-05.04.2023 ընկած ժամանակահատվածում։
CV-ներն ուղարկել karen.manukyan@amaa.am եւ tamara.snkhchyan@amaa.am էլեկտրոնային հասցեներին։