Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական մանկավարժ, Երեւանի իր «Շող» ցերեկային կենտրոնում աշխատելու նպատակով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Դասալսումների իրականացում
  • Միջոցառումների կազմակերպում՝ համաձայն հայկական եւ միջազգային տոնացույցերի, դրանցկազմակերպման նախնական ծրագրերի կազմում, մշակում
  • Ցերեկային կենտրոնի երեխաների առաջադիմության եւ կարգապահության ամենօրյա եւ ամսական արդյունքների ամփոփում, ընթացիկ եւ կիսամյակային արդյունքների վերլուծություն եւ գրանցում
  • Պարբերաբար կատարված վերլուծությունների հիման վրա, ուսուցիչների հետ համատեղ, երեխայի կրթական խնդիրները բարելավելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների իրականացում
  • Անհատական աշխատանք ուսման առաջադիմություն չգրանցող կամ հետընթաց ունեցող երեխաների հետ, անհրաժեշտության դեպքում շտկողական կամ կանխարգելիչ խմբային աշխատանքների իրականացում
  • Ուսուցիչների կողմից մատյանների ճիշտ լրացման վերահսկողություն
  • Անհրաժեշտության դեպքում փոխարինում բացակա մանկավարժներին՝ ապահովելով երեխաների արդյունավետ զբաղվածությունը
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ եւ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (գիտական կոչումը կդիտվի որպես առավելություն)
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Word, Excel, Power Point…
  • Օտար լեզվի՝ անգլերենի իմացությունը ցանկալի է (ռուսերենի կամ ֆրանսերենի իացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Թիմի կառավարման, կազմակերպչական կարողություններ
  • Ժամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ
  • Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն
  • Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
  • Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
  • Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
  • Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին
  • Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
  • Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • Վստահելիություն
  • Նախաձեռնելու կարողություն
  • Գաղտնապահություն
  • Ինքնավստահություն
  • Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • Նվիրվածություն AMAA-ի սկզբունքներին
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ Երկուշաբթի-ուրբաթ ժ. 09.30-17.30
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը naira.kerobyan@amaa.am, christina.simonyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ 11.05.2023
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 11.06.2023
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։

 

Pin It on Pinterest