Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական մանկավարժ, Երեւանի իր «Շող» ցերեկային կենտրոնում աշխատելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
- Դասալսումների իրականացում
- Միջոցառումների կազմակերպում՝ համաձայն հայկական եւ միջազգային տոնացույցերի, դրանցկազմակերպման նախնական ծրագրերի կազմում, մշակում
- Ցերեկային կենտրոնի երեխաների առաջադիմության եւ կարգապահության ամենօրյա եւ ամսական արդյունքների ամփոփում, ընթացիկ եւ կիսամյակային արդյունքների վերլուծություն եւ գրանցում
- Պարբերաբար կատարված վերլուծությունների հիման վրա, ուսուցիչների հետ համատեղ, երեխայի կրթական խնդիրները բարելավելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների իրականացում
- Անհատական աշխատանք ուսման առաջադիմություն չգրանցող կամ հետընթաց ունեցող երեխաների հետ, անհրաժեշտության դեպքում շտկողական կամ կանխարգելիչ խմբային աշխատանքների իրականացում
- Ուսուցիչների կողմից մատյանների ճիշտ լրացման վերահսկողություն
- Անհրաժեշտության դեպքում փոխարինում բացակա մանկավարժներին՝ ապահովելով երեխաների արդյունավետ զբաղվածությունը
|
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ եւ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (գիտական կոչումը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Word, Excel, Power Point…
- Օտար լեզվի՝ անգլերենի իմացությունը ցանկալի է (ռուսերենի կամ ֆրանսերենի իացությունը կդիտվի որպես առավելություն)
- Թիմի կառավարման, կազմակերպչական կարողություններ
- Ժամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ
- Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն
- Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում
|
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ |
- Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
- Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին
- Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
- Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Վստահելիություն
- Նախաձեռնելու կարողություն
- Գաղտնապահություն
- Ինքնավստահություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
- Նվիրվածություն AMAA-ի սկզբունքներին
|
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ |
Երկուշաբթի-ուրբաթ ժ. 09.30-17.30 |
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ |
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից |
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը naira.kerobyan@amaa.am, christina.simonyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։ |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ |
11.05.2023 |
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ |
11.06.2023 |
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ |
Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։ |