AMAA-ն ապրանք մատակարարող գործարան չէ, այլ մարդ կերտելու առաքելություն է. գործադիր տնօրեն Զավեն Խանջյանն Ընկերակցության Երեւանի գրասենյակի աշխատակազմի հետ անկեղծ զրույցի ընթացքում խոսեց հավատարմության ու պատասխանատվության մասին։
«Եթէ մէկ պտուտակը խախուտ ըլլայ, անպայմանօրէն մեքենան կ’տուժէ եւ չաշխատիր։ Ուստի ձեզմէ ամէն մէկուն դերը խիստ կարեւոր է՝ AMAA-ի 105-ամեայ առաքելութիւնը լավագոյնս շարունակելու գործում». ընդգծեց պրն Խանջյանը։
* * *
Հունիսի 24-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նիստին մասնակցում էր Հիմնադրամի հոգաբարձության անդամ, AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, որն իր խոսքում կարեւորեց Հիմնադրամի դերը տարբեր աղետներից տուժած հայկական գաղութներին ցուցաբերած աջակցության մեջ։
Նիստից հետո պրն Խանջյանը առանձնազրույցներ ունեցավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
* * *
Հանքավանում ընթացող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու տարեկան համաժողովին մասնակիցների հետ իր ուղերձով կիսվեց АМАА-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը։
Վերջինս ներկաներին ուղղված խոսքում յուրաքանչյուրին կոչ արեց մտորել իր թողնելիք ժառանգության մասին, որը սեփական եսից վեր, անանձնական ծառայությունն է։ Պրն Խանջյանն ամփոփեց իր միտքը թեքեյանական դիպուկ հարցադրմամբ եւ հանճարեղ պատասխանով․ «Կեանքէն ինծի ի՞նչ մնաց. ինչ որ տուի ուրիշին. տարօրինա՜կ, ա՛յն միայն»։
* * *
Հունիսի 25-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիպեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:
Հանդիպման ընթացքում քրիստոնեական սիրո ջերմ մթնոլորտում կողմերը կարծիքներ փոխանակեցին Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների, միջեկեղեցական հարաբերությունների եւ այլ խնդիրների շուրջ:
* * *
Օրերս AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանն այցելեց Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ տնօրենի ժ.պ. Կարեն Մաթեւոսյանը ներկայացրեց Մատենադարանի պատմությունը եւ կատարված գիտահետազոտական աշխատանքները։
Այնուհետեւ թանգարանային մասում նրանք ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, դիտեցին միջնադարի մեծ մտածողի, աստվածաբանի, բանաստեղծի մասին «Ներսես Շնորհալու ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը:
Շաբաթվա մյուս կարեւոր այցելության վայրը Հայաստանի ազգային գրադարանն էր, որտեղ տնօրեն Աննա Չուլյանը հանգամանորեն ներկայացրեց գրադարանի աշխատանքները եւ շնորհակալություն հայտնեց պրն Խանջյանին՝ անցյալում հայկական արժեքավոր հատորներ Ազգային գրադարանին նվիրելու համար։
* * *
AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի հարցազրույցը Առաջին լրատվականին
* * *
Եկեղեցին՝ հարկ է որ տագնապի…
Հուլիսի 2-ին ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը մասնակցեց Հայաստանյայց Ավետարանական Երեւանի կենտրոնական եկեղեցու կիրակնօրյա պաշտամունքին եւ քարոզեց:
Մանրամասները՝ այստեղ։