Այս խօսքերով եւ այս ոգիով, դո՛ւք մեզի յոյս կուտաք:
Այնքան ջերմ են Վիքթոր Կարապետեանի խօսքերը, այնքան յուսադրիչ, այնքան խրախուսիչ, այնքան ոգեղէն, այնքան լուսեղէն, այնքան խիզախ, այնքան ինքնավստահ:
Այս ոգիով եւ այս դիրքով պիտի փշրին բռնակալին բոլոր շղթաները: Հերոսական ընդդիմադրութիւնն է որ պիտի փրկէ հայրենիքը եւ ոչ ողորմող արտաքին ձեռքերը:
Ձեր կողքին ենք հաստատօրէն, անկոտրում կամքով բայց կը նսեմանանք ձեր հերոսական պայքարին դիմաց:
Կը գնահատենք, կը սիրենք, կը միանանք ձեր պայքարին եւ կը խոնարհինք ձեր առջեւ:
Սիրո՛վ,
Զաւէն Խանճեան
AMAA-ի Գործադիր Տնօրէն
Մեզ փորձում են վերացնել,
իսկ մենք ապրում ենք եւ ապրեցնում…
Արցախում կյանքը այլ է, այստեղ ապրելու համար պետք է ինքդ դառնաս կողքինների համար հենարան, ինքդ պետք է կյանք փոխանցես, ինքդ պետք է պայքարես եւ չթուլանաս… անորոշություն, քաոս, հուսահատություն, թվում է, թե էլ երբեք հայրենիքիդ համար գարուններ չեն գալու…
Դժվար է այս ամենի մեջ ապրող երիտասարդ սերնդի հետ աշխատել եւ փոխանցել հույս, առավել դժվար է ցույց տալ առաքելության իր բաժինը։
AMAA-ն հերթական անգամ իր շուրջը համախմբեց բազում պատանիների եւ երիտասարդների, որպեսզի քաջալերի, հույս տա եւ սովորեցնի, որ հայրենիքի կերտման համար յուրաքանչյուրս անելիք ունենք…
Մենք պետք է սովորենք մտքով, սրտով, հոգով եւ մեր ապրած կյանքով առողջ լինել, որպեսզի կարողանանք նույնը փոխանցել։
Հերթական ճամբարը, որը հագեցած էր ժամանցային, կրթական, հայրենասիրական բաժիններով, երեխաներին կտրեց առօրյա հոգսերից եւ շրջափակումից։
Մենք պետք է սովորենք միասին, իրար հետ, միմյանց օգնելով եւ վեր բարձրացնելով հաղթահարենք այս դժվարությունները…
Վիկտոր Կարապետյան
AMAA-ի Արցախի ներկայացուցիչ