Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական աշխատանքի մասնագետ, Ստեփանավանի իր գրասենյակի «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
- Իրականացնել տնայցեր՝ առաջնային գնահատում կամ մոնիթորինգ կատարելու նպատակով
- Ակտիվորեն ներգրավվել կենտրոնում նոր երեխաների ընդգրկելու աշխատանքներում
- Մշակել հաճախող երեխաների անհատական զարգացման պլանները՝ համագործակցելով կենտրոնի այլ մասնագետների եւ շահառու երեխաների ծնողների հետ եւ հետեւել դրանց իրագործմանը
- Նախնական կազմված պլանի համաձայն՝ շահառու երեխաների հետ անցկացնել անհատական եւ խմբային հանդիպումներ
- Անցկացնել անհատական հանդիպումներ շահառու երեխաների ծնողների հետ՝ ըստ անհրաժեշտության ուղղորդումներ կատարելով
- Շահառու երեխաների ծնողների մասնակցությամբ իրականացնել ծնողավարման դասընթացներ
- Հետեւելերեխաների հաճախումներին
- Վարել աշխատանքային բազաներ
- Մշտապես կապ պահպանել կենտրոն հաճախող երեխաների ծնողների հետ
- Համագործակցել համայնքում երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող պետական եւ ոչ պետական կառույցների հետ,մասնակցել ոլորտային հանդիպումներին
- Մասնակցել կարողությունների զարգացման աշխատարանների
- Կազմել եւ անմիջական ղեկավարին ներկայացնել հաշվետվություններ՝ իրականացված աշխատանքների վերաբերյալ
|
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (սոցիալական աշխատանք)
- Երեխաների պաշտպանության, կրթության եւ սոցիալական ոլորտների ՀՀ օրենսդրության իմացություն
- Համակարգչային հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel եւ PowerPoint
- Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու եւ պահպանելու կարողություն
- Ներկայացման հմտություններ
- Ստեղծագործ եւ նորարարական մտածողություն
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է
|
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ |
- Ազնվություն եւ վստահելիություն
- Խանդավառություն
- Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
- Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
- Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ
- Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Նախաձեռնելու կարողություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
- Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
|
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ |
Երկուշաբթի-ուրբաթ ժ. 10.00-17.00 |
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ |
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից |
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը marusya.balayan@amaa.am, anush.tutikyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։ |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ |
01.11.2023 |
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ |
01.12.2023 |
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ |
Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։ |