Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) բարեգործական ծրագրերի շարքում իրենց հաստատուն տեղն ունեն առողջապահական ծրագրերը: Ընկերակցության համար հիշարժան է 1998 թ. սեպտեմբերի 4-ը, երբ Երեւանի գրասենյակի տարածքում 1991 թվականից գործող շարժական կլինիկային փոխարինեց Ավետարանչականի դարմանատան նորակառույց շենքը… ավելին
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղը հայտարարում է մրցույթ՝ Երեւանի Այնիլյան դարմանատան ատամնաբույժի բուժքրոջ հաստիքի համար:
Հայտարարությունը բաց է՝ սկսած 28.11.2023 թ․
Դիմելու վերջնաժամկետ՝ 08.12.2023 թ․
Աշխատանքային պարտականությունները
- Գործիքների նախամանրէազերծումային մշակում, ախտահանում եւ մանրէազերծում
- Սանիտարական ռեժիմի ապահովում
- Հիվանդների ամբուլատոր քարտերի վարում
- Հիվանդների հետ հետադարձ կապի ապահովում
Պահանջվող հմտություններ
- Բուժքրոջ որակավորում
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
- Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
- Պարտաճանաչություն, ճշտապահություն եւ բծախնդրություն
- Համակարգչային գրասենյակային ծրագրերի իմացություն
- Հայերենի՝ գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Այցելուներին բարեհամբույր սպասարկման հմտություն
- Աշխատավայրը՝ ք. Երեւան, Նիկոլ Դուման 22
Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) gor.hovhannisyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլ. հասցեներին։