Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է տարրական դասարանների մանկավարժ՝ Վանաձորի իր «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Աշխատանքային ծրագրերի, թեմատիկ պլանների, մատուցվող նյութի եւ դասավանդման մեթոդների մշակում եւ կազմում:
  • Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ եւ վերջնական գնահատում թեստավորման եւ դիտարկման միջոցով:
  • Երեխաների հետ/մոտ առաջացած խնդիրների քննարկում համապատասխան մասնագետների հետ։
  • Կենտրոնում երեխաների տնային հանձնարարությունների պատշաճ եւ ժամանակին իրականացում՝ ցուցաբերելով անհատական մոտեցում։
  • Անհրաժեշտության դեպքում, դասամատյանների ճշգրիտ եւ ժամանակին լրացում։
  • Առաջացած խնդիրների քննարկում սոցիալական աշխատողների, մասնագետների եւ Կենտրոնի համակարգողի հետ։
  • Անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատություն կամ մասնագետի մոտ ուղղորդում։
  • Հայտնաբերված հիմնախնդիրների վերլուծություն, դասակարգում, դրանց լուծմանն ուղղված գործողությունների, համատեղ միջոցառումների, առաջարկությունների մշակում, ներկայացում թիմային քննարկմանը։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի եւ ռուսերենի լավ իմացություն
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Office, Internet
  • Ժամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ
  • Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն
  • Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
  • Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն Կազմակերպության առաքելության իրականացմանը
  • ​Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
  • ​Անվերապահ դրական վերաբերմունք երեխաների, ծնողների, գործընկերների նկատմամբ
  • ​Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • ​Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
  • ​Հաղորդակցման հմտություններ
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
  • ​Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • ​Վստահելիություն
  • ​Նախաձեռնելու կարողություն
  • ​Գաղտնապահություն
  • ​Ինքնավստահություն
  • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ Երկուշաբթի-ուրբաթ ժ. 13.00-17.00
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը irina.chakhoyan@amaa.am, anush.tutikyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ 06.03.2024
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 06.04.2024
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։

 

Pin It on Pinterest