Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է տարրական դասարանների մանկավարժ՝ Վանաձորի իր «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
- Աշխատանքային ծրագրերի, թեմատիկ պլանների, մատուցվող նյութի եւ դասավանդման մեթոդների մշակում եւ կազմում:
- Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ եւ վերջնական գնահատում թեստավորման եւ դիտարկման միջոցով:
- Երեխաների հետ/մոտ առաջացած խնդիրների քննարկում համապատասխան մասնագետների հետ։
- Կենտրոնում երեխաների տնային հանձնարարությունների պատշաճ եւ ժամանակին իրականացում՝ ցուցաբերելով անհատական մոտեցում։
- Անհրաժեշտության դեպքում, դասամատյանների ճշգրիտ եւ ժամանակին լրացում։
- Առաջացած խնդիրների քննարկում սոցիալական աշխատողների, մասնագետների եւ Կենտրոնի համակարգողի հետ։
- Անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատություն կամ մասնագետի մոտ ուղղորդում։
- Հայտնաբերված հիմնախնդիրների վերլուծություն, դասակարգում, դրանց լուծմանն ուղղված գործողությունների, համատեղ միջոցառումների, առաջարկությունների մշակում, ներկայացում թիմային քննարկմանը։
|
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի գերազանց, անգլերենի եւ ռուսերենի լավ իմացություն
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Office, Internet
- Ժամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ
- Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն
- Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում
|
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ |
- Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն Կազմակերպության առաքելության իրականացմանը
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք երեխաների, ծնողների, գործընկերների նկատմամբ
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
- Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
- Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Վստահելիություն
- Նախաձեռնելու կարողություն
- Գաղտնապահություն
- Ինքնավստահություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
- Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
|
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ |
Երկուշաբթի-ուրբաթ ժ. 13.00-17.00 |
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ |
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից |
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը irina.chakhoyan@amaa.am, anush.tutikyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։ |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ |
06.03.2024 |
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ |
06.04.2024 |
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ |
Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։ |