Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական աշխատող՝ Գյումրու իր գրասենյակի «Շող» ցերեկային կենտրոնում աշխատելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ | · Ծրագրի չափանիշներին համապատասխան շահառու ընտանիքների հայտնաբերում, դիմումների ընդունում, տունայցերի իրականացում, առաջնայցի եւ այլ փաստաթղթերի պատշաճ եւ ընթեռնելի լրացում։
· Թիմային քննարկման արդյունքում շահառու երեխայի ընտրություն, համապատասխան եզրակացության կազմում եւ այլ անհրաժեշտ փաստաթղթերի ապահովում։ · Ծրագրում ներգրավված շահառու երեխայի հիմնախնդիրների/սոցիալական, տնտեսական, հոգեբանական, աշխատանքային, կրթական, դաստիարակչական, բժշկական, իրավաբանական եւ այլն/ բացահայտում։ · Հիմնախնդիրների ուսումնասիրության հիման վրա յուրաքանչյուր երեխայի համար երկրորդային գնահատման փաստաթղթի կազմում, լուծելի յուրաքանչյուր հիմնախնդրի հաղթահարմանն ուղղված, նախնական ծրագրի /միջամտության պլանի/ կազմում։ · Հիմնախնդիրների ինքնուրույն լուծման համար շահառու երեխաների եւ ընտանիքների կարողությունների, հնարավորությունների ուսումնասիրություն, առանձին անդամների ունակությունների բացահայտում, օժանդակում դրանց իրացմանը։ · Բացահայտված հիմնախնդիրների դասակարգում, դրանց լուծմանն ուղղված գործողությունների, համատեղ միջոցառումների, առաջարկությունների մշակում, ներկայացում թիմային քննարկմանը, իսկ հաստատվելու դեպքում պատշաճ իրականացում · Յուրաքանչյուր երեխայի համար անհատական փաստաթղթերի փաթեթի կազմում, դեպքի վարում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում կենտրոնի կրթական ոլորտի մասնագետներից եւ հոգեբանից, ինչպես նաեւ դպրոցի մանկավարժներից եւ այլ մասնագետներից /հոգեբան, սոցիալական աշխատող, լոգոպեդ/։ · Երեխաների եւ ծնողների հետ իրականացված ընթացիկ աշխատանքների արձանագրում համակարգչային տեղեկատվական բազայի մեջ եւ ժամանակին, գրագետ եւ պատշաճ գրանցման ապահովում · Երեխաների եւ ծնողների հետ խմբային հանդիպումների իրականացում եւ համապատասխան գրառումների ապահովում · Երեխաների եւ ծնողների հետ անհատական հանդիպումների իրականացում եւ համապատասխան գրառումների ապահովում · Կենտրոնում երեխաների անմիջական վերահսկում · Կենտրոն-ընտանիք, կենտրոն-կրթօջախ անմիջական կապի ապահովում · Մասնակցություն թիմային քննարկումներին · Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում · Ընտանիքների հետ ծրագրված աշխատանքի ավարտին արդյունքների վերլուծություն, ընդհանրացում, համապատասխան առաջարկություններով եզրակացության կազմում եւ ներկայացում կենտրոնի համակարգողին։ · Անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ, որոնք վերաբերում են բացառապես սոցիալական ծրագրերի համակարգող եւ իրականացողի պարտականություններին։ |
|||
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Բարձրագույն մասնագիտական կրթություն սոցիալական աշխատողի որակավորմամբ։ Հայերենի գերազանց, անգլերենի եւ ռուսերենի լավ իմացություն։ Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS OfficeԺամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ։ Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում |
|||
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ |
o Ազնվություն
o Վստահելիություն o Նախաձեռնելու կարողություն o Գաղտնապահություն o Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ o Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ o Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում o Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին o Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն o Հաղորդակցման հմտություններ o Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն o Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ o Ինքնավստահություն o Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում o Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին |
|||
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ | Երկուշաբթի-ուրբաթ ժ. 10.00-18.00
Լրիվ դրույք |
|||
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ |
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից | |||
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ | Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը tamara.snkhchyan@amaa.am , karen.manukyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject կամ тема) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։ | |||
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ | 08.04.2024 | |||
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ | 30.04.2024 | |||
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ | AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին | |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ | Առաջնահերթություն կտրվեն գրագետ կազմված ինքնակենսագրականներին։ |