Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական մանկավարժ՝ Գյումրու իր «Շող» ցերեկային կենտրոնում աշխատելու նպատակով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ · Դասալսումների իրականացում

· Միջոցառումների կազմակերպում՝ համաձայն հայկական եւ միջազգային տոնացույցերի, դրանցկազմակերպման նախնական ծրագրերի կազմում, մշակում

· Ցերեկային կենտրոնի երեխաների առաջադիմության եւ կարգապահության ամենօրյա եւ ամսական արդյունքների ամփոփում, ընթացիկ եւ կիսամյակային արդյունքների վերլուծություն եւ գրանցում

· Անհատական աշխատանք ուսման առաջադիմություն չգրանցող կամ հետընթաց ունեցող երեխաների հետ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ եւ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ · Բարձրագույն կրթություն համապատասխան կամ տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա ոլորտում (գիտական կոչումը կդիտվի որպես առավելություն)

· Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Word, Excel, Power Point…

· Օտար լեզվի՝ անգլերենի իմացությունը ցանկալի է (ռուսերենի կամ ֆրանսերենի իացությունը կդիտվի որպես առավելություն)

· Թիմի կառավարման, կազմակերպչական կարողություններ

· Ժամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ

· Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն

· Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում

ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ · Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ

· Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ

· Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ

· Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում

· Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին

· Վստահելիություն

· Նախաձեռնելու կարողություն

· Գաղտնապահություն

· Ինքնավստահություն

· Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում

· Նվիրվածություն AMAA-ի սկզբունքներին

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ Երկուշաբթի-ուրբաթ ժ. 09.30-17.30
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը tamara.snkhchyan@amaa.am, karen. manukyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ 23.04.2024
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 10.05.2024

 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։

 

Pin It on Pinterest