Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական աշխատանքի մասնագետ՝ Վանաձորի իր «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Իրականացնել տնայցեր՝ առաջնային գնահատում կամ մոնիթորինգ կատարելու նպատակով
  • Ակտիվորեն ներգրավվել կենտրոնում նոր երեխաների ընդգրկելու աշխատանքներում
  • Մշակել հաճախող երեխաների անհատական զարգացման պլանները՝ համագործակցելով կենտրոնի այլ մասնագետների եւ շահառու երեխաների ծնողների հետ եւ հետեւել դրանց իրագործմանը
  • Նախնական կազմված պլանի համաձայն՝ շահառու երեխաների հետ անցկացնել անհատական եւ խմբային հանդիպումներ
  • Անցկացնել անհատական հանդիպումներ շահառու երեխաների ծնողների հետ՝ ըստ անհրաժեշտության ուղղորդումներ կատարելով
  • Շահառու երեխաների ծնողների մասնակցությամբ իրականացնել ծնողավարման դասընթացներ
  • Հետեւելերեխաների հաճախումներին
  • Վարել աշխատանքային բազաներ
  • Մշտապես կապ պահպանել կենտրոն հաճախող երեխաների ծնողների հետ
  • Համագործակցել համայնքում երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող պետական եւ ոչ պետական կառույցների հետ,մասնակցել ոլորտային հանդիպումներին
  • Մասնակցել կարողությունների զարգացման աշխատարանների
  • Կազմել եւ անմիջական ղեկավարին ներկայացնել հաշվետվություններ՝ իրականացված աշխատանքների վերաբերյալ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (սոցիալական աշխատանք)
  • Երկու տարվա աշխատանքային փորձ՝ սոցիալական աշխատանքի ոլորտում
  • Երեխաների պաշտպանության, կրթության եւ սոցիալական ոլորտների ՀՀ օրենսդրության իմացություն
  • Համակարգչային հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel եւ PowerPoint
  • Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու եւ պահպանելու կարողություն
  • Ներկայացման հմտություններ
  • Ստեղծագործ եւ նորարարական մտածողություն
  • Օտար լեզուների իմացությունը ցանկալի է
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
  • ​Ազնվություն եւ վստահելիություն
  • Խանդավառություն
  • ​Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
  • Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
  • Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
  • ​Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
  • ​Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ
  • ​Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ​
  • ​Նախաձեռնելու կարողություն
  • ​Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ Երկուշաբթի-ուրբաթ ժ. 09.00-17.00
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը irina.chakhoyan@amaa.am, anush.tutikyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ 23.05.2024
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 23.06.2024
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում… ավելին
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին։

 

Pin It on Pinterest