Հունիսի 15–ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 36-րդ նիստը, որի բացումն ազդարարեց ՀՀ նախագահ եւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նիստին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հոգաբարձուների խորհուրդը լսեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2023 թվականի գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հաշվետվությունը։ Ներկայացվեցին Հայաստանում իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական, բնակարանաշինության, վերականգնվող էներգիայի, մշակույթի եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի տասնյակ կենսական եւ լայնածավալ ծրագրերը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի փոխարեն մասնակցում էր Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանը: