Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական մանկավարժ՝ Գյումրու իր «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:
- Վայրը՝ ք. Գյումրի:
- Տեւողությունը՝ պայմանագրային:
- Զբաղվածությունը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 10։00-18։00
- Վարձատրություն՝ մրցունակ աշխատավարձ` կախված հմտություններից եւ աշխատանքային առաջընթացից։
- Դիմելու վերջնաժամկետը՝ 02.09․2024թ․:
- Դիմել կարող են՝ սոցիալական մանկավարժություն, տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա բաժինների շրջանավարտներ:
- Աշխատանքային փորձ՝ ցանկալի է, բայց ոչ պարտադիր:
Աշխատանքի համար կարող եք դիմել՝
ինքնակենսագրություն եւ հետաքրքրության նամակ ուղարկելով
karen.manukyan@amaa.am, tamara.snkhchyan@amaa.am
եւ astghik.hovhannisyan@amaa.am էլ. հասցեներին
մինչեւ 2024թ․-ի սեպտեմբերի 2-ը ներառյալ՝
վերնագրում նշելով՝ Սոցիալական մանկավարժ։
Առաջնահերթությունը կտրվի գրագետ կազմված, հակիրճ ու բովանդակալից ինքնակենսագրականներին։