Ծառայելու նվիրական մղումներով՝ AMAA-ի 15-րդ Բժշկական առաքելության շրջանակներում Ստեփանավանում էին Ամերիկայից ժամանած փորձառու բժիշկներն ու կամավորները՝ հայաստանյան իրենց գործընկերների հետ միասին:
Այս օրերի ընթացքում, անվճար հետազոտություններից, դեղորայքից զատ, ստեփանավանցիները նրանցից սեր, հոգատարություն ու շատ ջերմություն ստացան:
AMAA-ի բժիշկների ու կամավորների Սյունիքի թիմը ծառայեց Սիսիանի, Գորիսի եւ հարակից բնակավայրերի սոցիալապես անապահով հայրենակիցներին՝ տրամադրելով բժշկական խորհրդատվություն, կատարելով գործիքային ու լաբորատոր արագ թեստեր: