Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է մայրենի լեզվի, անգլերենի եւ մաթեմատիկայի ուսուցիչներ՝ Գյումրու իր «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:
Վայրը՝ ք. Գյումրի:
Տեւողությունը՝ պայմանագրային:
Զբաղվածությունը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 11։30-18։00
Դիմելու վերջնաժամկետը՝ 21.09․2024թ․:
Դիմել կարող են մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող այն մանկավարժները, ովքեր
• սիրում են երեխաներին եւ երեխաների հետ աշխատել,
• լիարժեք տիրապետում են առարկային,
• ճկուն են նորարարական մոտեցումների հանդեպ,
• հանդուրժող են,
• պատասխանատու եւ ճշտապահ։
Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր:
Աշխատանքի համար կարող եք դիմել՝ ինքնակենսագրություն եւ հետաքրքրության նամակ ուղարկելով tamara.snkhchyan@amaa.am, karen.manukyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլ. հասցեներին մինչեւ 2024 թ․-ի սեպտեմբերի 21-ը ներառյալ՝ վերնագրում նշելով համապատասխան առարկայի անվանումը։
Առաջնահերթությունը կտրվի գրագետ կազմված, հակիրճ ու բովանդակալից ինքնակենսագրականներին։
Անգլերենի ուսուցչի թափուր հաստիքի համար առավելություն կստանան ռուսերենի գերազանց իմացությամբ մանկավարժները։