Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական աշխատանքի մասնագետ՝ Բերդի ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել տնայցեր՝ առաջնային գնահատում կամ մոնիթորինգ կատարելու նպատակով
- Ակտիվորեն ներգրավվել կենտրոնում նոր երեխաների ընդգրկելու աշխատանքներում
- Մշակել հաճախող երեխաների անհատական զարգացման պլանները՝ համագործակցելով կենտրոնի այլ մասնագետների եւ շահառու երեխաների ծնողների հետ եւ հետեւել դրանց իրագործմանը
- Նախնական կազմված պլանի համաձայն՝ շահառու երեխաների հետ անցկացնել անհատական եւ խմբային հանդիպումներ
- Անցկացնել անհատական հանդիպումներ շահառու երեխաների ծնողների հետ՝ ըստ անհրաժեշտության ուղղորդումներ կատարելով
- Շահառու երեխաների ծնողների մասնակցությամբ իրականացնել ծնողավարման դասընթացներ
- Հետեւել երեխաների հաճախումներին
- Վարել աշխատանքային բազաներ
- Մշտապես կապ պահպանել կենտրոն հաճախող երեխաների ծնողների հետ
- Համագործակցել համայնքում երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող պետական եւ ոչ պետական կառույցների հետ,մասնակցել ոլորտային հանդիպումներին
- Մասնակցել կարողությունների զարգացման աշխատարանների
- Կազմել եւ անմիջական ղեկավարին ներկայացնել հաշվետվություններ՝ իրականացված աշխատանքների վերաբերյալ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Երկու տարվա աշխատանքային փորձ՝ սոցիալական աշխատանքի ոլորտում
- Երեխաների պաշտպանության, կրթության եւ սոցիալական ոլորտների ՀՀ օրենսդրության իմացություն
- Համակարգչային հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel եւ PowerPoint
- Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու եւ պահպանելու կարողություն
- Ներկայացման հմտություններ
- Ստեղծագործ եւ նորարարական մտածողություն
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (սոցիալական աշխատանք)
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
- Ազնվություն եւ վստահելիություն,
- Խանդավառություն,
- Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն,
- Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն,
- Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking),
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ,
- Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ․
- Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ,
- Նախաձեռնելու կարողություն,
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում,
- Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ
Երկուշաբթի-ուրբաթ ժ. 09.30-17.30
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը ester.zakarian@amaa.am; anush.tutikyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ
30.09.2024
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30.10.2024