Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է սոցիալական աշխատող։
Վայրը՝ ք. Երեւան, Նիկոլ Դուման 22:
Տեւողությունը՝ պայմանագրային:
Զբաղվածությունը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-17։00
Դիմելու վերջնաժամկետը՝ 30․10․2024 թ․:
Դիմել կարող են նրանք, ովքեր ունեն՝
- Մասնագիտական բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատողի որակավորմամբ։
- Հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հետ աշխատանքի փորձ
- Համակարգչային հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel եւ PowerPoint
- Անգլերենի իմացությունը ցանկալի է
- Հայաստանի երեխաների պաշտպանության, կրթության եւ սոցիալական ոլորտների իմացություն
- Համայնքում գործնական հարաբերություններ ստեղծելու եւ պահպանելու կարողություն
- Ներկայացման հմտություններ
- Ստեղծագործ եւ նորարարական մտածողություն
Անձնային հատկանիշներ
- Ազնվություն եւ վստահելիություն
- Խանդավառություն
- Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
- Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
- Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
- Անվերապահ դրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ
- Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Նախաձեռնելու կարողություն
- Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
- Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
Աշխատանքային փորձը պարտադիր է:
Աշխատանքի համար կարող եք դիմել՝ ինքնակենսագրություն եւ հետաքրքրության նամակ ուղարկելով arevik.paytyan@amaa.am; anush.tutikyan@amaa.am եւ astghik.hovhannisyan@amaa.am էլ. հասցեներին։
Առաջնահերթությունը կտրվի գրագետ կազմված, հակիրճ ու բովանդակալից ինքնակենսագրականներին։