AMAA-ն մասնակցել է «Սոցիալական բնակարանային հասանելիության ապահովման քաղաքականությունը ՀՀ-ում» եւ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության տնտեսական ինտեգրման ծրագիր» խորագրերով կլոր-սեղան քննարկումներին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մասնակիցներին է ներկայացրել պետության կողմից իրականացվող ծրագրերը, որին հաջորդել է ՀԿ-ների կողմից իրականացվող աշխատանքների ներկայացումն ու առկա խնդիրների շուրջ քննարկումները:
Մեր կազմակերպության կողմից ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների Տավուշում վերաբնակեցման եւ ինտեգրացիայի ծրագիրը, որի կարեւոր բաղադրիչ է գյուղի եւ մարզի զարգացումը:
Ծրագիրն առավել հանգամանորեն քննարկելու եւ համագործակցելու նպատակով առաջիկայում սպասվում է հանդիպում AMAA ղեկավար կազմի եւ ՀՀ ԱՍՀՆ-ի միջեւ: