ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը եւ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը AMAA-ի Ավետիսյան դպրոցում մասնակցել են «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի կազմակերպած ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին։
«Մեկ ձայն» ասոցիացիան շնորհակալագիր է հանձնել Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանին` Ասոցիացիային եւ ոչ պետական կրթական գործունեությանը մատուցած անվերապահ ծառայության ու անգնահատելի աշխատանքի համար: