Նոյեմբերի 18-ին AMAA-ն հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի հետ:

Առողջապահության նախարարի տեղակալին են ներկայացվել AMAA-ի կողմից իրականացվող առողջապահական ծրագրերը, մասնավորապես՝ Երևանում գործող Այնիլյան կլինիկայի եւ Սպիտակի մանկական բժշկական կենտրոնների աշխատանքները, որոնց շնորհիվ աջակցություն են ստանում հազարավոր սոցիալապես անապահով բուժառուներ:

Քննարկվել են կանխարգելիչ բժշկության շրջանակներում համատեղ սքրինինգային ծրագրերի ներդրման հնարավորությունները, ինչպես նաեւ դպրոցահեն առողջության պահպանման առաջնային օղակի մոդելի ներդրման ծրագիրը Ավետիսյան դպրոցում եւ դպրոցի տարածքում բժշկական կենտրոն ստեղծելու նախադեպը։

ՀՀ մարզերում առողջության առաջնային պահպանման կենտրոնների ստեղծման, բժիշկների վերապատրաստման, սքրինինգների ներդրման, ինչպես նաև առողջապահական այլ գերակա խնդիրների լուծման նպատակով կստեղծվեն AMAA-ի եւ ՀՀ ԱՆ մասնագիտական համատեղ խմբեր:

Pin It on Pinterest