ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ընդունել է AMAA-ի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական ոլորտում համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային աջակցության, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման եւ մի շարք այլ ուղղություններով։

AMAA-ը ներկայացրել է տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, սոցիալական աշխատանքի հաջողված մոդելներն ու առկա խնդիրները:

Անդրադարձ է կատարվել Տավուշի զարգացման ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների եւ տեղի գյուղացիների կեցության ապահովում, աշխատանքի հնարավորությունների եւ մասնագիտական հմտությունների բարելավում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի իրականացման ձեւաչափով:

Pin It on Pinterest