Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է մատենավար, ք.Սպիտակի իր կլինիկայում աշխատելու նպատակով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Էլեկտրոնային եւ թղթային նամակագրության վարում
  • Փաստաթղթերի կազմում եւ գործավարության վերահսկում, հաշվետվությունների կազմում
  • Բուժառուների, շահառուների հերթագրում, սպասարկման պայմաններին ծանոթացում
  • Կլինիկայի ծառայություններից օգտվողների այցերի համակարգում, կազմակեպում
  • Հեռախոսազանգերի վերահսկում, ուղղորդում
  • Ղեկավարի հանձնարարությամբ համանման այլ առաջադրանքների կատարում
ՊԱՀԱՆՋՎՈՂ
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Մասնագիտական կրթություն (Առողջապահության նախարարության կողմից հավաստագրված բուժքրոջ կամ բուժակի որակավորում)
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office, առավելապես Excel
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Ժամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ
  • Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն
ԱՆՁՆԱՅԻՆ
ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
  • Արագ կողմնորոշվելու եւ ժամկետները պահպանելու կարողություն
  • Տեղեկատվությունը համակարգված վերլուծելու կարողություն, կոնֆիդենցիալության խիստ պահպանում
  • Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
  • Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
  • Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
  • Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • Նախաձեռնելու կարողություն
  • Ներքին կանոնակարգով սահմանված սկզբունքների եւ ընթացակարգերի պահպանում
  • Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 2025 թ. փետրվարի 20
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ / ԺԱՄԵՐ ք.Սպիտակ,
Երկուշաբթի-ուրբաթ, ժ. 09:00-17:00
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ /
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը HR@amaa.am եւ էլ.փոստի հասցեին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն Հայաստանում հավատարմորեն աշխատում է համայնքների հետ՝ մարդկանց կյանքում ստեղծելու կրթական, բարոյական եւ հոգեւոր ամուր հիմքեր՝ ոգեշնչելով նրանց դառնալու հասարակության լիարժեք անդամներ:

Ավելին

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ Առաջնահերթությունը կտրվի գրագետ կազմված, հակիրճ ու բովանդակալից ինքնակենսագրականներին։

Pin It on Pinterest