Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է մատենավար, ք.Սպիտակի իր կլինիկայում աշխատելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
- Էլեկտրոնային եւ թղթային նամակագրության վարում
- Փաստաթղթերի կազմում եւ գործավարության վերահսկում, հաշվետվությունների կազմում
- Բուժառուների, շահառուների հերթագրում, սպասարկման պայմաններին ծանոթացում
- Կլինիկայի ծառայություններից օգտվողների այցերի համակարգում, կազմակեպում
- Հեռախոսազանգերի վերահսկում, ուղղորդում
- Ղեկավարի հանձնարարությամբ համանման այլ առաջադրանքների կատարում
|
ՊԱՀԱՆՋՎՈՂ
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
- Մասնագիտական կրթություն (Առողջապահության նախարարության կողմից հավաստագրված բուժքրոջ կամ բուժակի որակավորում)
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office, առավելապես Excel
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Ժամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ
- Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն
|
ԱՆՁՆԱՅԻՆ
ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ |
- Արագ կողմնորոշվելու եւ ժամկետները պահպանելու կարողություն
- Տեղեկատվությունը համակարգված վերլուծելու կարողություն, կոնֆիդենցիալության խիստ պահպանում
- Արդյունավետություն, արագ աշխատելու կարողություն
- Բազմաբնույթ առաջադրանքների մեջ հմուտ կողմնորոշում (multitasking)
- Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
- Հաղորդակցման եւ միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
- Նախաձեռնելու կարողություն
- Ներքին կանոնակարգով սահմանված սկզբունքների եւ ընթացակարգերի պահպանում
- Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
|
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ |
2025 թ. փետրվարի 20 |
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ / ԺԱՄԵՐ |
ք.Սպիտակ,
Երկուշաբթի-ուրբաթ, ժ. 09:00-17:00 |
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ /
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ |
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից |
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը HR@amaa.am եւ էլ.փոստի հասցեին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։ |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն Հայաստանում հավատարմորեն աշխատում է համայնքների հետ՝ մարդկանց կյանքում ստեղծելու կրթական, բարոյական եւ հոգեւոր ամուր հիմքեր՝ ոգեշնչելով նրանց դառնալու հասարակության լիարժեք անդամներ:
Ավելին |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ |
Առաջնահերթությունը կտրվի գրագետ կազմված, հակիրճ ու բովանդակալից ինքնակենսագրականներին։ |
|
|
|