Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է բուժքույր՝ ք. Երեւան, Ն. Դուման 22/1 հասցեի կլինիկայի թիմը համալրելու նպատակով:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
- Բուժառուի ընդունելություն եւ գրանցում
- Բուժառուի փաստաթղթերի ստուգում, ջերմության, արյան ճնշման եւ այլ կենսական ցուցանիշների չափում:
- Բժշկի ցուցումների կատարում եւ դեղորայքի տրամադրում:
- Ներարկումների, կաթիլային համակարգերի տեղադրման եւ դեղորայքի ճիշտ բաշխման համար պատասխանատվություն
- Հիվանդների վիճակի մշտադիտարկում, փոփոխությունների արձանագրում եւ բժշկին տեղեկացում
- Բժշկական փաստաթղթերի վարում, հիվանդության պատմագրերի, բուժման թերթիկների եւ այլ անհրաժեշտփաստաթղթերի լրացում
- Բժշկական գործիքների մաքրություն, ախտահանում, ստերիլիզացիա
- Առաջին բուժօգնության տրամադրում, ըստ անհրաժեշտության
- Բուժման ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
|
ՊԱՀԱՆՋՎՈՂ
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
- Միջին մասնագիտական բժշկական կրթություն (բուժքույրական քոլեջ), մանկաբարձական կրթությունը կդիտվի առավելություն
- Բուժքրոջ որակավորման վկայական
- Մասնագիտական լիցենզիա՝ բուժքույրական գործունեության համար
- Պետական հավաստագրում
- Առաջին բուժօգնության հմտությունների հավաստագրում
- Վերակենդանացման հիմնական հմտություններ
- Ներարկումների եւ կաթիլային համակարգերի տեղադրման հավաստագրում
- Սրտի-թոքային վերակենդանացման (CPR) հավաստագրում
- Բժշկական սարքավորումների տիրապետման, օգտագործման հմտություններ
- Պարտադիր վերապատրաստումներ 5 տարին մեկ անգամ
- Մասնագիտական սեմինարների մասնակցություն
- Նոր բժշկական տեխնոլոգիաների յուրացում
- Բժշկական սարքավորումների օգտագործման դասընթացների առկայությունը կդիտվի առավելություն
- Անատոմիայի եւ ֆիզիոլոգիայի հիմունքներ
- Դեղագիտության հիմունքներ
- Հիվանդությունների ախտանիշներ եւ բուժման մեթոդներ
- Սանիտարահիգիենիկ նորմեր
- Բժշկական փաստաթղթերի վարման կանոններ
- Մասնագիտական տերմինաբանության տիրապետում
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն
- Հիմնական համակարգչային ծրագրերի իմացություն (MS Word, Excel եւ այլն)
- ԱՐՄԵԴ համակարգի հետ աշխատելու հմտություններ
- Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հմտություններ
- Առաջնահերթությունների սահմանում
- Բազմաֆունկցիոնալություն
- Աշխատանքի ճիշտ պլանավորում, ժամանակի արդյունավետ կառավարում
|
ԱՆՁՆԱՅԻՆ
ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ |
- Հիվանդների նկատմամբ հոգատար եւ բարյացկամ վերաբերմունք
- Բժշկական գաղտնիքի պահպանում
- Բարձր պատասխանատվության զգացում
- Մասնագիտական էթիկայի եւ նորմերի պահպանում
- Ստրեսակայունություն բարդ իրավիճակներում
- Հուզական ինքնակառավարման հմտություններ
- Հավասարակշռված վարքագիծ
- Համբերատարություն եւ զսպվածություն
- Բարեխղճություն, ճշտապահություն
- Ֆիզիկական եւ հոգեկան դիմացկունություն
- Մանրակրկիտություն եւ ուշադրություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Արդյունավետ հաղորդակցման կարողություն
- Հստակ եւ պարզ բացատրելու ունակություն
|
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ |
2025 թ. մարտի 22 |
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ / ԺԱՄԵՐ |
ք. Երեւան, Ն. Դուման 22/1
Երկուշաբթի-ուրբաթ, ժ. 09:00-13:00 կամ 13:00-17:00 |
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ /
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ |
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից |
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
Դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@amaa.am էլ.փոստի հասցեին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։ |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն Հայաստանում հավատարմորեն աշխատում է համայնքների հետ՝ մարդկանց կյանքում ստեղծելու կրթական, բարոյական եւ հոգեւոր ամուր հիմքեր՝ ոգեշնչելով նրանց դառնալու հասարակության լիարժեք անդամներ:
Ավելին |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ |
Առաջնահերթությունը կտրվի գրագետ կազմված, հակիրճ ու բովանդակալից ինքնակենսագրականներին։ |
|
|
|