Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է բուժքույր՝ ք. Երեւան, Ն. Դուման 22/1 հասցեի կլինիկայի թիմը համալրելու նպատակով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Բուժառուի ընդունելություն եւ գրանցում
  • Բուժառուի փաստաթղթերի ստուգում, ջերմության, արյան ճնշման եւ այլ կենսական ցուցանիշների չափում:
  • Բժշկի ցուցումների կատարում եւ դեղորայքի տրամադրում:
  • Ներարկումների, կաթիլային համակարգերի տեղադրման եւ դեղորայքի ճիշտ բաշխման համար պատասխանատվություն
  • Հիվանդների վիճակի մշտադիտարկում, փոփոխությունների արձանագրում եւ բժշկին տեղեկացում
  • Բժշկական փաստաթղթերի վարում, հիվանդության պատմագրերի, բուժման թերթիկների եւ այլ անհրաժեշտփաստաթղթերի լրացում
  • Բժշկական գործիքների մաքրություն, ախտահանում, ստերիլիզացիա
  • Առաջին բուժօգնության տրամադրում, ըստ անհրաժեշտության
  • Բուժման ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում
ՊԱՀԱՆՋՎՈՂ
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Միջին մասնագիտական բժշկական կրթություն (բուժքույրական քոլեջ), մանկաբարձական կրթությունը կդիտվի առավելություն
  • Բուժքրոջ որակավորման վկայական
  • Մասնագիտական լիցենզիա՝ բուժքույրական գործունեության համար
  • Պետական հավաստագրում
  • Առաջին բուժօգնության հմտությունների հավաստագրում
  • Վերակենդանացման հիմնական հմտություններ
  • Ներարկումների եւ կաթիլային համակարգերի տեղադրման հավաստագրում
  • Սրտի-թոքային վերակենդանացման (CPR) հավաստագրում
  • Բժշկական սարքավորումների տիրապետման, օգտագործման հմտություններ
  • Պարտադիր վերապատրաստումներ 5 տարին մեկ անգամ
  • Մասնագիտական սեմինարների մասնակցություն
  • Նոր բժշկական տեխնոլոգիաների յուրացում
  • Բժշկական սարքավորումների օգտագործման դասընթացների առկայությունը կդիտվի առավելություն
  • Անատոմիայի եւ ֆիզիոլոգիայի հիմունքներ
  • Դեղագիտության հիմունքներ
  • Հիվանդությունների ախտանիշներ եւ բուժման մեթոդներ
  • Սանիտարահիգիենիկ նորմեր
  • Բժշկական փաստաթղթերի վարման կանոններ
  • Մասնագիտական տերմինաբանության տիրապետում
  • Օտար լեզուների իմացությունը կդիտվի առավելություն
  • Հիմնական համակարգչային ծրագրերի իմացություն (MS Word, Excel եւ այլն)
  • ԱՐՄԵԴ համակարգի հետ աշխատելու հմտություններ
  • Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հմտություններ
  • Առաջնահերթությունների սահմանում
  • Բազմաֆունկցիոնալություն
  • Աշխատանքի ճիշտ պլանավորում, ժամանակի արդյունավետ կառավարում
ԱՆՁՆԱՅԻՆ
ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
  • Հիվանդների նկատմամբ հոգատար եւ բարյացկամ վերաբերմունք
  • Բժշկական գաղտնիքի պահպանում
  • Բարձր պատասխանատվության զգացում
  • Մասնագիտական էթիկայի եւ նորմերի պահպանում
  • Ստրեսակայունություն բարդ իրավիճակներում
  • Հուզական ինքնակառավարման հմտություններ
  • Հավասարակշռված վարքագիծ
  • Համբերատարություն եւ զսպվածություն
  • Բարեխղճություն, ճշտապահություն
  • Ֆիզիկական եւ հոգեկան դիմացկունություն
  • Մանրակրկիտություն եւ ուշադրություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Արդյունավետ հաղորդակցման կարողություն
  • Հստակ եւ պարզ բացատրելու ունակություն
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 2025 թ. մարտի 22
ԱՇԽԱՏԱՎԱՅՐ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ / ԺԱՄԵՐ ք. Երեւան, Ն. Դուման 22/1
Երկուշաբթի-ուրբաթ, ժ. 09:00-13:00 կամ 13:00-17:00
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ /
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@amaa.am էլ.փոստի հասցեին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն Հայաստանում հավատարմորեն աշխատում է համայնքների հետ՝ մարդկանց կյանքում ստեղծելու կրթական, բարոյական եւ հոգեւոր ամուր հիմքեր՝ ոգեշնչելով նրանց դառնալու հասարակության լիարժեք անդամներ:

Ավելին

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ Առաջնահերթությունը կտրվի գրագետ կազմված, հակիրճ ու բովանդակալից ինքնակենսագրականներին։

Pin It on Pinterest