AMAA-ը հյուրընկալել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին:
Քննարկվել են Հայաստանում առողջության պահպանման առաջնային օղակի շրջանակում համագործակցության ոլորտները եւ մանրամասները՝ հատկապես AMAA-ի Ավետիսյան դպրոցին կից՝ դպրոցահեն առողջության պահպանման առաջնային օղակի օրինակելի մոդելը, ինչպես նաեւ մարզերում եւ Երեւանում թվային առողջապահական լուծումների ներդրման համատեղ աշխատանքները:
Առողջապահության նախարարի տեղակալին է ներկայացվել AMAA-ի դպրոցահեն կլինիկայի ճարտարապետական նախագիծը, քննարկվել են ընթացիկ աշխատանքները եւ հետագա քայլերը:
Անդրադարձ է կատարվել նաեւ ընտանեկան բժշկությանը, ինչպես նաեւ մարզային բուժաշխատողների վերապատրաստումներին եւ անհրաժեշտ հմտությունների զարգացմանն AMAA-ի ներգրավվածությանը։