Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է հոգեբան՝ Վանաձորի իր «Շող» ցերեկային կենտրոնի թիմը համալրելու նպատակով:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Ծրագրում ներգրավված շահառու ընտանիքների հոգեբանական հիմնախնդիրների բացահայտում համապատասխան թեստերի եւ դիտարկումների միջոցով:
  • Հոգեբանական հիմնախնդիրների ուսումնասիրության հիման վրա յուրաքանչյուր երեխայի, անհրաժեշտության դեպքում նաեւ ծնողի հետ աշխատանքի նախնական ծրագրի կազմում, ներկայացում թիմային քննարկմանը:
  • Հոգեբանական հիմնախնդիրների լուծման համար շահառու երեխաների եւ ընտանիքի առանձին անդամների հոգեբանական հիմնախնդիրների ուսումնասիրություն, դրանց դուրս բերում, դուրս բերված հմնախնդիրների հետ աշխատանքի մեթոդիկայի մշակում եւ իրականացում։
  • Աշխատանք շահառու երեխայի կամ ծնողի հետ բացայատված հոգեբանական հիմնախնդրի լուծման նպատակով, որը ենթադրում է
  • Տվյալ պահի հոգեբանական վիճակի գնահատում
  • Անհատական հոգեբանական խորհրդատվություն
  • Անհատական հոգեթերապիա
  • Մանկական հոգեթերապիա եւ հոգեշտկիչ աշխատանք:
  • Անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատություն կամ մասնագետի մոտ ուղղորդում:
  • Հայտնաբերված հիմնախնդիրների վերլուծություն, դասակարգում, դրանց լուծմանն ուղղված գործողությունների, համատեղ միջոցառումների, առաջարկությունների մշակում, ներկայացում թիմային քննարկմանը:
  • Յուրաքանչյուր երեխայի համար անհատական փաստաթղթերի փաթեթի կազմում եւ պարբերական վերանայում:
  • Երեխայի կամ ծնողի հետ ընթացիկ աշխատանքի արձանագրում, համակարգչային տեղեկատվական բազայի մեջ գրանցում:
  • Երեխաների եւ ծնողների հետ խմբային հանդիպումների իրականցում եւ համապատասխան գրառումների ապահովում:
  • Երեխաների եւ ծնողների հետ անհատական հանդիպումների իրականցում եւ համապատասխան գրառումների ապահովում:
  • Մասնակցություն թիմային քննարկումներին:
  • Համապատասխան հաշվետվությունների կազմում:
  • Ընտանիքների հետ ծրագրված աշխատանքի ավարտին արդյունքների վերլուծություն, ընդհանրացում, համապատասխան առաջարկություններով եզրակացության կազմում եւ ներկայացում կենտրոնի համակարգողին:
  • Մասնակցություն կենտրոնի աշխատակազմի հետ տարեկան աշխատանքային պլաններ կազմելուն:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի եւ ռուսերենի լավ իմացություն
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն՝ MS Office
  • Ժամանակի կառավարման եւ ներկայացուցչական լավ հմտություններ
  • Առաջադրանքների ճշգրիտ եւ ժամանակին կատարելու հմտություն
  • Անդադար սովորելու եւ ուսումնասիրելու միտում
ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
  • Ազնվության, վստահելիության, նվիրվածության եւ խանդավառությամբ աշխատելու անձնային բարձր հատկանիշներ, որոնք կծառայեն ծրագրի առաքելության իրականացմանը
  • Խմբում աշխատելու եւ համագործակցության գերազանց հմտություններ
  • Անվերապահ դրական վերաբերմունք շահառուների նկատմամբ
  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշում
  • Նվիրվածություն քրիստոնեական սկզբունքներին եւ արժեքներին
  • Մարդկային եւ հատկապես երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Աշխատասիրություն, նվիրվածություն եւ սրտացավություն
  • Միջանձնային լավ հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • Վստահելիություն
  • Նախաձեռնելու կարողություն
  • Գաղտնապահություն
  • Ինքնավստահություն
  • Նպատակամղվածություն ինքնազարգացման գործում
  • Հավատարմություն համամարդկային քրիստոնեական արժեքներին եւ AMAA-ի սկզբունքներին
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ եւ ԺԱՄԵՐ Երկուշաբթի-ուրբաթ ժ. 13.00-17.00
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ/ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ Որակավորված դիմորդներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը hr@amaa.am, anush.tutikyan@amaa.am եւ irina.chakhoyan@amaa.am էլփոստի հասցեներին՝ «Առարկա» (Subject) դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ 10.04.2025
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ 10.05.2025

Pin It on Pinterest