«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի №2343-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ. մայիսի 23-ին, ժամը 12:00-ին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի Մասնաճյուղի կողմից Շին Շողիկ ճամբարի բարեկարգման եւ մասնակի վերակառուցման 3-րդ փուլի իրականացման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային լսումներ կկազմակերպվեն ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Օրբելի Եղբայրների փողոց, թիվ 9 հասցեում գտնվող Ծաղկաձորի համայնքապետարանում:
ՇՄԱԳ հաշվետվությունը կարելի է գտնել Ծաղկաձորի համայնքապետարանի եւ նախաձեռնողի պաշտոնական կայքերում: