Select Page

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) պատվիրակությանը՝ նախագահ Գարի Ֆիլիպսի եւ գործադիր տնօրեն Սերժ Բուչակչյանի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից Հայաստանում իրականացվող հումանիտար բնույթի ծրագրերը եւ հայտնել Կառավարության աջակցությունը դրանց արդյունավետ կյանքի կոչման գործում:

Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել սոցիալական, առողջապահական, կրթական, գյուղատնտեսական բնույթի ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են եւ առաջիկայում նախատեսվող մյուս նախագծերը:

Գարի Ֆիլիպսը եւ Սերժ Բուչակչյանը շնորհակալություն են հայտնել Կառավարությանը համագործակցության եւ ծրագրերի առաջմղման ուղղությամբ աջակցության համար:

Pin It on Pinterest