Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է խոհարար՝ Վարդենիսի գրասենյակի թիմը համալրելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մանկական զարգացման եւ ցերեկային կենտրոնի խոհարարը պատրաստում է ճաշացանկով նախատեսված հիմնական եւ միջանկյալ սնունդ՝ համապատասխան տարիքային խմբերի համար, հաշվի առնելով երեխաների ալերգիաները, սննդակարգերը (օրինակ՝ բուսակերություն կամ այլ սահմանափակումներ)։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արտաքին եւ ներքին հիգիենայի պահպանում
- Պահպանել խոհանոցի եւ մթերքների պահեստների մաքրությունը։
- Իրականացնել պարբերական ախտահանում խոհանոցային սարքավորումների, գործիքների եւ աշխատանքային մակերեսների։
- Պահպանել սննդի մշակման տեխնոլոգիական կարգերը՝ ըստ ՍԱՀՆ (սանիտարահիգիենիկ նորմեր)։
Սննդամթերքի ընդունում եւ պահեստավորում
- Ստանալ մթերքները՝ ըստ մատակարարների ուղեկցող փաստաթղթերի։
- Ստուգել պիտանելիության ժամկետները, պահել սննդամթերքը ըստ պահեստավորման պայմանների։
- Վարել հաշվառման մատյան՝ մուտքերի եւ ելքերի համար (եթե պահանջվում է)։
Սննդի բաշխում
- Մատուցել պատրաստի ուտեստները՝ ըստ երեխայի խմբի չափաբաժինների։
- Համագործակցել դաստիարակների/մանկավարժների հետ՝ սննդի բաշխման ժամանակ։
Արտակարգ իրավիճակներում արձագանք
- Զգուշացնել ղեկավարությանը՝ կասկածելի սննդամթերքի կամ սարքավորումների խափանման դեպքում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական կրթություն խոհարարության ոլորտում (ցանկալի է՝ համապատասխան վկայականով):
- Առնվազն 1 տարվա փորձ՝ խոհարարի աշխատանքում (ցանկալի է՝ մանկական հաստատությունում):
- Սանիտարական գրքույկի առկայություն՝ Պարտադիր գործող առողջական թույլտվությամբ:
- ՍԱՀՆ իմացություն եւ դրանց խստորեն հետեւելու պատրաստակամություն:
- Պատասխանատվության բարձր զգացում, մաքրասիրություն, արագ կողմնորոշվելու ունակություն:
- Հայերեն խոսք եւ ընթերցանության բավարար մակարդակ:
- Կարգապահություն, մաքրասիրություն, արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատանքային ռեժիմ
- Նախաճաշի պատրաստում՝ առավոտյան 0930-1000
- Ճաշի պատրաստում՝ Մանկական զարգացման կենտրոնի երեխաների համար 1130-1230
- Ճաշի պատրաստում՝ Ցերեկային կենտրոնի երեխաների համար 1430-1530
- Սպասքի մաքրում, տարածքի ախտահանում՝ ամբողջ օրվա ընթացքում
Մասնագիտական եւ անձնային հմտություններ
- Ինքնակազմակերպվելու հմտություն
- Առաջնահերթությունները որոշելու կարողություն
- Ժամանակի կառավարում
- Ուշադիր
- Թիմում աշխատելու ունակություն
- Բազմազբաղություն
- Ստեղծարարություն
- Ակտիվ
- Անձնական կարգապահություն
- Պարտաճանաչություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Երեւանյան 65
Աշխատանքային օրեր / ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 900-1700
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։
Դիմորդներին խնդրում ենք ինքնակենսագրականն ուղարկելիս, «Առարկա» (Subject) դաշտում նշել թափուր հաստիքի անվանումը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ՝ 26.06.2025
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 26.07.2025
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:






