Select Page

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է տնտեսվար՝ Վարդենիսի գրասենյակի թիմը համալրելու նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մանկական զարգացման եւ Ցերեկային կենտրոնի տնտեսվարը զբաղվում է կենտրոնի տնտեսական պարագաների ձեռքբերմամբ (հիգիենիկ միջոցներ, գրասենյակային պարագաներ, սննդամթերք, տեխնիկա եւ այլն), կազմում է նյութատեխնիկական պահանջների ցուցակներ եւ գնումների ժամանակացույց, հետեւում է պահեստային ապրանքների քանակին եւ ապահովում է անհրաժեշտ պաշարների առկայությունը

Մանկական զարգացման եւ Ցերեկային կենտրոնի տնտեսվարը հաշվետու է կենտրոնի համակարգողին:

Աշխատանքային համագործակցություն

  • Համագործակցում է մանկավարժական եւ վարչական անձնակազմի հետ՝ կենտրոնի սահուն աշխատանքն ապահովելու նպատակով
  • Աջակցում է կենտրոնում կազմակերպվող միջոցառումներին՝ նյութատեխնիկական եւ տնտեսական հարցերում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գույքի եւ շենքի կառավարում

  • Կազմակերպում է շենքային վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման աշխատանքները
  • Կապ է պահպանում սպասարկող կազմակերպությունների եւ մատակարարների հետ
  • Հետեւում է կահույքի, տեխնիկայի եւ այլ գույքի պահպանությանը եւ շահագործմանը

Անվտանգություն եւ սանիտարահիգիենիկ պայմաններ

  • Հետեւում է կենտրոնի տարածքի մաքրությանը, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը
  • Համագործակցում է մաքրման եւ պահպանության ծառայությունների հետ

Վիճակագրություն եւ հաշվետվություն

  • Տեսչական ստուգումների ժամանակ տրամադրում է անհրաժեշտ փաստաթղթեր
  • Կազմում է գույքային նյութական հաշվետվություններ կենտրոնի համակարգողին կամ համապատասխան մարմիններին

Օրական պարտականություններ՝

  • Ստուգել կենտրոնի տարածքի վիճակը՝ գույք, անսարքություն, վերանորոգման անհրաժեշտություն
  • Ստանալ մանկավարժներից կամ անձնակազմից տնտեսական հարցերի դիմումներ
  • Հետեւել տնտեսական նյութերի օգտագործմանը

Շաբաթական պարտականություններ՝

  • Պահեստի մատակարարման հաշվառում
  • Մատակարարների հետ կապի հաստատում եւ պատվերների ձեւակերպում
  • Փոքր վերանորոգման հարցերի վերահսկում

Ամսական պարտականություններ՝

  • Նյութատեխնիկական հաշվետվության կազմում
  • Բյուջեի պահանջների ներկայացում
  • Գույքի ստուգում, նորացման կարիքների գնահատում

Անհրաժեշտ հմտություններ

  • Միջին մասնագիտական, թերի բարձրագույն, վերապրոֆիլավորած (ցանկալի է տնտեսագիտական կամ կառավարման ոլորտում)
  • Բարձրագույն կրթությունը առավելություն կդիտվի
  • Առնվազն 1-2 տարվա փորձ տնտեսվարի կամ հարակից պաշտոնում
  • Գույքային պատասխանատվության հստակ գիտակցում
  • Կազմակերպչական եւ հաղորդակցական հմտություններ
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel)
  • Ճշտապահություն, պատասխանատվության զգացում, ճկունություն

Մասնագիտական Հմտություններ

  • Արտագնա զբոսաշրջություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • Ինքնակազմակերպվելու հմտություն
  • Տնտեսություն

Անձնական հմտություններ

  • Խնդիրների լուծում
  • Ճկունություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Բազմազբաղություն
  • Ակտիվ
  • Պատասխանատվության զգացում
  • Կազմակերպչական հմտություններ
  • Ճշտապահություն
  • Անձնական կարգապահություն
  • Հատուկ թեգեր
  • Վերապրոֆիլավորվող մասնագետ
  • Բակալավրի աստիճան
  • Մասնագիտական վկայական

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Երեւանյան 65

Աշխատանքային օրեր/ժամեր՝ երկուշաբթի-ուբաթ, 900-1700

Աշխատավարձ՝ Մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից

Դիմորդներին խնդրում ենք ինքնակենսագրականը ուղարկելիս, «Առարկա» (Subject) դաշտում նշել թափուր հաստիքի անվանումը։ 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՕՐ` 27.06.2025
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 27.07.2025

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:

 

Pin It on Pinterest