Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է անգլերենի մասնագետ՝ AMAA-ի Վարդենիսի մանկական զարգացման կենտրոնի թիմը համալրելու նպատակով։
Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-13.00 կամ 13.00-17.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։
Աշխատանքի նկարագրություն
AMAA-ի «Շող» ցերեկային կենտրոնի եւ մանկական զարգացման կենտրոնի անգլերենի մասնագետը պատասխանատու է երեխաների հետ անգլերեն հաղորդակցվելու եւ խաղի միջոցով լեզուն ուսուցանելու համար։
Անգլերենի մասնագետը անմիջապես հաշվետու է մանկական զարգացման կենտրոնի մեթոդիստին եւ համակարգողին։
Աշխատանքային պարտականություններ
- Խաղային մանկավարժության միջոցով սովորեցնել երեխաներին անգլերեն
- Մշակել/համամշակել եւ իրականացնել տարիքին համապատասխան կրթական ծրագրեր/դիդակտիկ նյութերի պատրատում՝ ըստ հաստատության ծրագրային ուրվագծի եւ վերջնարդյունքների
- Խթանել երեխաների խոսքի, լեզվամտածողության, հուզական, սոցիալ-անձնային, ֆիզիկական, էկոլոգիական, ստեղծագործական հմտությունների զարգացմում.
- Համագործակցել գործընկերների հետ եւ մասնակցել թիմային հանդիպումներին եւ քննարկումներին
- Հետեւել ոլորտի զարգացումներին եւ մասնակցել մասնագիտական զարգացման դասընթացներին
- Կենտրոնում երեխաների տնային հանձնարարությունների պատշաճ եւ ժամանակին իրականացում՝ անհատական մոտեցման ցուցաբերմամբ
- Երեխաների գիտելիքների նախնական, ընթացիկ եւ վերջնական գնահատում՝ թեստավորման եւ դիտարկման միջոցով, համապատասխան ֆայլերի լրացում եւ գրառումների կատարում
- Կրթադաստիարակչական աշխատանքի ընթացքում երեխաների մեջ բարձր բարոյական արժեքների սերմանում
- Դասամատյանների ճշգրիտ եւ ժամանակին լրացում
- Թեմատիկ պլանների, մատուցվող նյութի եւ դասավանդման մեթոդների մշակում եւ կազմում, ինչպես նաեւ դասընթացների որակի բարձրացմանն ուղղված այլ գործառույթներ
- Անհրաժեշտության դեպքում առարկայի դասավանդման օրացույցային ծրագրի մշակում
- Կենտրոնում առաջացած խնդրների քննարկում սոցիալական աշխատողների եւ կենտրոնի համակարգողի հետ
- Թիմային քննարկման արդյունքում կենտրոնի շահառուների եւ նրանց ծնողների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում գաղտնիության խիստ եւ պարտադիր պահպանում
- Կենտրոնի համակարգողի հանձնարարությամբ, կենտրոնի աշխատանքների հետ կապված այլ հանձնարարականների կատարում
- Պահպանել անվտանգության, առողջության եւ սանիտարական նորմերը
- Իրականացնել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ բացառապես տվյալ պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն անգլերեն լեզվի ուսումնասիրման ոլորտում
- Մանկավարժության ոլորտում՝ հատկապես նախակրթական եւ կրտսեր տարիքի երեխանեերի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային վարժ հմտություններ, ներառյալ՝ Microsoft Word, Excel եւ Power Point
- Երեխաների զարգացման փուլերի եւ տարիքային առանձնահատկությունների իմացություն կդիտվի որպես առավելություն։
- Երեխաների պաշտպանության, կրթության եւ սոցիալական ոլորտների իրավական նորմերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Անձնային հատկանիշներ
- Հոգատարություն եւ ապրումակցում
- Համբերատարություն եւ բարձր պատասխանատվության զգացում
- Ստեղծագործ մոտեցում, ուսուցման ձեռագործ նյութեր ստեղծելու ունակություն
- Թիմում աշխատելու գերազանց ունակություն
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Հոգեբանական ճկունություն եւ համբերատարություն.երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին եւ առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:
ՄԻԱՑԻ´Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:






