Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է դաստիարակի օգնական՝ AMAA-ի Վարդենիսի մանկական զարգացման կենտրոնի թիմը համալրելու նպատակով։
Աշխատանքի նկարագրություն
Դաստիարակի օգնականը կաջակցի դաստիարակի առօրյա գործունեությանը՝ նպաստելով երեխաների կրթական, սոցիալական, և հուզական զարգացմանը։
Դաստիարակի օգնականն անմիջապես հաշվետու է մանկական զարգացման կենտրոնի դաստիարակին և համակարգողին։
Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 9.00-17.00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։
Աշխատանքային պարտականություններ
- Աջակցել դաստիարակին խմբի կազմակերպման և առօրյա աշխատանքների իրականացման մեջ
- Մասնակցել ուսումնական և խաղային գործունեության կազմակերպմանը
- Ապահովել երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունը
- Օգնել երեխաներին հիգիենայի պահպանման և ինքնուրույնության զարգացման գործընթացում
- Մաքրության և հիգիենիկ միջավայրի պահպանում՝ խմբասենյակում և խաղահրապարակում
- Անհրաժեշտության դեպքում աջակցել ծնողների հետ հաղորդակցությանը
- Իրականացնել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ բացառապես դաստիարակի այլ պարտականություններ։
Անհրաժեշտ հմտություններ
- Միջնակարգ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (դաստիարակի, մանկավարժի կամ հարակից ոլորտում՝ ցանկալի է)
- Երեխաների հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հայերենի լավ իմացություն, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Հմտություններ
- Հոգատարություն և ապրումակցում
- Բարձր պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու ունակություն
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Կազմակերպչական հմտություններ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:






