Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղը փնտրում է երաժշտագետ՝ AMAA-ի Վարդենիսի մանկական զարգացման կենտրոնի թիմը համալրելու նպատակով։
Աշխատանքի նկարագրություն
Երաժշտության մասնագետը պատասխանատու է խթանելու երեխաների ստեղծագործական, երևակայական և էմոցիոնալ զարգացումը երաժշտության միջոցով։
Երաժշտության մասնագետը անմիջապես հաշվետու է մանկական զարգացման կենտրոնի դաստիարակին և համակարգողին։
Աշխատավայր՝ ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան 15/1։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 8:30-13:00։
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 18, 2025 թ.։
Աշխատավարձ՝ մրցունակ, կախված հմտություններից եւ աշխատանքային փորձից։
Աշխատանքային պարտականություններ
- Մշակել և անցկացնել տարիքին համապատասխան երաժշտական դասեր՝ ներառելով երգեցողություն, ռիթմիկ խաղեր, շարժում երաժշտության ներքո, երաժշտական լսումներ, և պարզ գործիքների կիրառում։
- Զարգացնել երեխաների ռիթմի զգացումը, լսողական ընկալումը, ձայնային արտահայտման կարողությունները և երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը։
- Խրախուսել երեխաներին ինքնարտահայտվել և արտահայտել հույզերը, զգացմունքները երաժշտության, շարժման, և իմպրովիզացիայի միջոցով։
- Ներկայացնել և ճանաչելի դարձնել հայկական և համաշխարհային երաժշտական ժառանգությունից տարիքին համապատասխան ստեղծագործություններ և երաժշտական գործիքներ։
- Մասնակցել զարգացման կենտրոնում կազմակերպվող տոնական, թեմատիկ կամ ցուցադրական միջոցառումների կազմակերպմանը՝ երգերի, շարժումային/պարային ելույթների կամ գործիքային կատարման միջոցով։
- Ճանաչել յուրաքանչյուր երեխայի կարողությունները, խրախուսել ակտիվ մասնակցություն և ստեղծել վստահության մթնոլորտ երեխաների հետ հաղորդակցման ընթացքում։
- Համագործակցել դաստիարակի, մեթոդաբանի և այլ մասնագետների հետ՝ երաժշտական գործունեությունը համահունչ պահելու ընդհանուր կրթական ծրագրի շրջանակում։
- Ապահովել երաժշտական տարածքի հարմարավետ և խթանող միջավայր, օգտագործել համապատասխան նյութեր, ձայնագրություններ և գործիքներ։
- Իրականացնել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ բացառապես տվյալ պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն երաժշտության ոլորտում։ Որևէ երաժշտական գործիքին տիրապետելը կդիդտվի որպես առավելություն։
- Մանկավարժության ոլորտում աշխատանքային փորձը կդիդտվի որպես առավելություն։
- Երեխաների զարգացման փուլերի և տարիքային առանձնահատկությունների իմացությունը կդիդտվի որպես առավելություն։
Անհրաժեշտ հմտություններ/անձնային հատկանիշներ
- Հոգատարություն և ապրումակցում
- Բարձր պատասխանատվության զգացում
- Ստեղծագործ մոտեցում, համբերատարություն և բարձր պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու գերազանց ունակություն
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Հոգեբանական ճկունություն և համբերատարություն, երեխայի հոգեբանությունը հասկանալու կարողություն։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ն ուղարկել hr@amaa.am հասցեին և առարկա դաշտում նշել հաստիքի անվանումը:
ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ
AMAA-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: AMAA-ն նվիրված է մարդկանց հոգեւոր եւ ֆիզիկական կարիքներն սպասարկելուն ամենուր՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար AMAA-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, մարդասիրական օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի եւ այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում:






